10 լավագույն խորհուրդներ Օշոյից
1. Մարդիկ ամեն ինչ այնքան լուրջ են ընդունում, որ դա բեռ է դառնում նրանց համար: Սովորե’ք հաճախ ծիծաղել: Ըստ ինձ՝ ծիծաղը նույնքան սուրբ է, որքան աղոթքը:
2. Յուրաքանչյուր գործողություն անմիջապես հանգեցնում է արդյունքի: Պարզապես զգոն եղե’ք և հետևե’ք: Հասուն մարդը նա է, ով հետևում է ինքն իրեն և գտնում՝ ինչն է իր համար ճիշտ և ինչը՝ սխալ, ինչն է լավ, ինչը՝ վատ
3. Մենք բոլորս ինքնատիպ ենք: Երբեք ոչ մեկից մի’ հարցրեք, թե որն է ճիշտ, որը՝ սխալ: Կյանքն էքսպերեմնտ է, որի ընթացքում պետք է պարզել՝ որն է ճիշտ, որը՝ սխալ: Երբեմն գուցե Դուք սխալ քայլ կատարեք, բայց դա կտա համապատասխան փորձ, որից Դուք անմիջապես օգուտ կստանաք:.
4. Լինում են պահեր, երբ Աստված գալիս և թակում է Ձեր դուռը: Դա հենց սերն է՝ Աստված, ով թակում է Ձեր դուռը: Կնոջ միջոցով, տղամարդու միջոցով, երեխայի միջոցով, սիրո միջոցով, ծաղկի, մայրամուտի կամ արևածագի միջոցով… Աստված կարող է թակել միլիոնավոր միջոցներով:
5.Արտասովոր լինելու ցանկությունը դա շատ սովորական ցանկություն է, թուլանալ և սովորական դառնալը իրապես՝ արտասովոր:.
6. Կյանքն առեղծված է: Այն կանխատեսել հնարավոր չէ: Բայց կան շատ մարդիկ, ովքեր կուզենային ապրել կանխատեսելի կյանքով, որովհետև այդ դեպքում վախ չէր լինի: Ամեն ինչ կլիներ կանխորոշված, ոչ մի բանում կասկած չէր լինի: Բայց այդ դեպքում կլիներ արդյո՞ք աճելու հնարավորությունը: Եթե չլինի ռիսկը, մի՞թե Դուք կարող եք աճել: Եթե չլինի վտանգը, մի՞թե Դուք կարող եք ամրացնել Ձեր գիտակցությունը: Եթե հնարավորությունը չլինի այն բանի, որ Դուք կարող եք շեղվել, մի՞թե Դուք կարող եք գնալ ճիշտ ճանապարհով: Եթե չլինի սատանայի այլընտրանքը, մի՞թե հնարավորություն կունենաք հասնել Աստծուն:
7. Սկզբում առանձնացեք: Սկզբում սկսե’ք վայելել ինքներդ Ձեր ներկայությունը: Սկզբում եղեք այնքան երկարատև երջանիկ, որ ոչ մի նշանակություն չունենա, որ այդպես էլ ոչ ոք Ձեզ մոտ չի գա. Դուք լիարժեք եք: Եթե այդպես էլ ոչ ոք չթակի Ձեր դուռը, միևնույն է ամեն ինչ կարգին է. Դուք ոչինչ չեք կորցնում: Դուք չեք էլ սպասում, որ ինչ որ մեկը կգա և կթակի Ձեր դուռը:
Դուք տանն եք: Եթե մեկը կգա Ձեզ մոտ, շատ լավ է: Եթե ոչ ոք չգա, նույնպես շատ լավ է: Այդ ժամանկ դուք կարող եք հարաբերություններ սկսել նոր մարդկանց հետ: Այժմ Դուք կարող եք դա անել, որպես տան տեր, այլ ոչ թե որպես ստրուկ, որպես կայսր, այլ ոչ թե որպես մուրացիկ:
8. Եթե Դու հարուստ ես, մի’ մտածիր դրա մասին: Եթե աղքատ ես, շատ լուրջ մի’ ընդունիր քո աղքատությունը: Եթե Դու ունակ ես ապրել այս աշխարհում՝ հիշելով, որ կյանքն ընդամենը բեմադրություն է, Դու կլինես ազատ, տառապանքը Քեզ չի դիպչի: Տառապանքը՝ կյանքին չափից դուրս լուրջ վերաբերվելու արդյունքն է: Ընդունի’ր կյանքը որպես խաղ, ուրախացի’ր նրանով:
9. Համարձակությունը, դա շարժ է դեպի անհայտություն՝ անկախ բոլոր վախերից: Համարձակությունը, դա անվախությունն է: Անվախությունը տեղի է ունենում, երբ մենք դառնում ենք ավելի ու ավելի համարձակ: Համարձակության բարձրագույն աստիճանն է անվախությունը. համարձակություն, որ դառնում է լիարժեք: Սկզբում վախկոտի և համարձակի տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Միակ տարբերությունն այն է, որ վախկոտը լսում է իր վախերը և հետևում դրանց, իսկ համարձակը լսում է, մի կողմ թողնում և շարժվում է առաջ: Համարձակը գնում է դեպի անհայտությունը՝ անտեսելով բոլոր վախերը:
10. Դուք փոխվում եք ամեն պահի. Դուք գետ եք, որն այսօր հոսում է մի ուղղությամբ, վաղը՝ մեկ այլ: Ես երբեք չեմ տեսել միևնույն դեմքը երկու անգամ: Այն անընդհատ փոխվում է: Բայց պետք է ունենալ խորաթափանց աչքեր, որպեսզի տեսնել դա: Հակառակ դեպքում փոշի է իջնում և ամեն ինչ հին է դառնում. թվում է, որ ամենն արդեն եղել է:
Պարզե’ք հարաբերությունները: Լսե’ք գիտակցաբար: Արթնացրե’ք ինքներդ Ձեզ: Երբ զգում եք, որ հոգնել եք, «թափ տվե’ք» Ձեզ. ինքներդ Ձեզ, այլ ոչ թե ուրիշներին: Բացե’ք Ձեր աչքերը: Արթնացե’ք: Լսե’ք նորից:
Nuga Best – Armenia-ի ֆեյսբուքյան էջից