20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սևանում փող հավաքելու ևս մեկ նորամուծություն. ինչու հայերը չեն հանգստանում Սևանում

Հայաստանում, մասնավորապես Սևանում, չհանգստանալու պատճառները օրեցօր ավելանում են: Պատմեմ այսօր ինձ հետ Սևանում պատահած մի դեպք, որը երևի շատերիդ հետ եղած կլինի:

Դեռ մեքենան չկանգնեցրած հայտնվում են ինչ-որ մարդիկ և պահանջում են գումար տաղավարի(բեսետկա), մանղալի, լողափի աթոռներին նստելու և շատ այլնի համար: Սրանք ինչ-որ տեղ հասկանալի են, քանի որ լողափի սեփականատերերը ներդրումներ են արել և դրա դիմաց պահանջում են գումար, բայց անհասկանալի է այն փաստը, թե ո՞վ է նրանց իրավունք տվել սեփականաշնորհելու պետական լողափերը: Այստեղ առաջանում են բազմաթիվ հարցականներ…

Այս տարվա նորամուծությունն էլ այն է, որ առանձին, բացի ՛՛լողափին մնալու՛՛ վճարից պետք է նաև վճարել զուգարանի համար, որն, իհարկե, մտնում է այն լողափի մեջ, որի համար դու արդեն վճարել ես: Նկարում, եթե նկատեցիք, հենց այդ զուգարանն է, և պատին էլ գրված է 100 դրամ:

Զուգարանը հսկող կամ ավելի ճիշտ փողերը հավաքող կինն ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու են առանձին զուգարանի համար վճարում. ՛՛ Ինձ ասել են, ես էլ հավաքում եմ՛՛: Հարցին, թե ովքե՞ր են ասել, պատասխանեց՝ տերերը:

Նման երևույթների պատճառով է, որ հայերից շատերը նախընտրում են այլ երկրներում հանգստանալ, ակամայից զարգացնելով և հարստացնելով նրանց տուրիզմը:

 

Հակոբ Ասլանյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ