13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը ստացավ Վեհափառ Հայրապետի օրհնությունը

Ի հիշատակ Սուրբ Թադեոս առաքյալի` բազմահազար իրանահայեր ամեն տարի եռօրյա ուխտագնացություն են կազմակերպում դեպի Իրան` Սուրբ Թադեի եկեղեցի: Այս տարվա ուխտագնացությունը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ուխտագնացության ավարտին եկեղեցում մատուցվել է պատարագ եւ կատարվել ջրօրհնեքի արարողություն` ի պատիվ Համահայկական ամառային 6-րդ խաղերի: Անթիլիասի Մայր տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ վառված Սփյուռքը խորհրդանշող ջահը […]

Ոստիկանը փրկել է երեխաներով լի ավտոբուսը վթարից` իր մեքենան հավածի տակ դնելով /ֆոտո/

Հակասիայում ճանապարհային ոստիկան Ալեքսանդր Կոսոլապովը, վտանգելով սեփական կյանքը, փրկել է երեխաներին, ովքեր ճամբարից էին վերադառնում: Աշակերտներով լի ավտոբուսին հանդիպակաց մեքենա է դուրս թռել: Ճանապարհային ոստիկանը, նկատելով  սա, իր մեքենայով դուրս է եկել մեքենայի դեմ, որպեսզի փրկի երեխաներին: Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, այժմ ոստիկանները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Երեխաների ծնողները շնորհակալական բացիկներ […]

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ 72-ժամյա նստացույց Երեւանի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտնում է. Սերժ Սարգսյանի հունիսի 27-ի ելույթից անցել է 1 ամիս, սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիների կողմից բողոք առաջացրած հարցը առ այսօր որեւէ կարգավորում չի ստացել: Մասնավորապես.   Միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ ՀԵՑ-ի բոլոր տարիների գործունեությունը ստուգելու համար, չի մեկնարկել:   Բարձրացված […]

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետի հետ այցելել է վրաց-ռուսական սահմանին գտնվող սահմանային անցակետ

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը  Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիի հետ   հուլիսի 27-ին այցելել է վրաց-ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանանային անցակետ: Երկու երկրների կառավարության ղեկավարները տեղում ծանոթացել են սահմանային անցակետի աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանին մասնավորապես հետաքրքրել է, թե ինչ խնդիրներ են ունենում Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան մեկնող մեքենաները, […]

Որքան է շարունակվելու ՛՛բլեֆը՛՛

Հրադադարի ռեժիմն այս օրերին ակտիվ խախտվում է: Ինչ արժեն միջազգային հանրության ջանքերը, եթե նախագահների մակարդակով կայացած հանդիպումների, կողմերին ուղղված ԵԱՀԿ ղեկավարների խաղաղասիրական ուղերձների ֆոնին չի մեղմվում Բաքվի ռազմատենչ կեցվածքը: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսքով՝  նրանք 94 թվից սկսած նույն գործողություններն անում են: ՛՛Մարդիկ լուծում են քաղաքական խնդիր: Ամեն կերպ ուզում են աշխարհին համոզել, որ […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի  Մերձավան գյուղի  ջրամատակարարումը:              Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Արտահանվել է 47 854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 47854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 623 տոննայի դիմաց: Այդ թվում` հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 20 000 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց և 2038 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 2848 տոննա վարունգ` […]

«Այստեղ մտածելու տեղ կա»

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից եկեղեցու բացմանն ու այդ արարողությանը իշխանության ողջ վերնախավի մասնակցությանը, նկատեց. «Ժամանակն է, որպեսզի եթե մարդիկ ցանկություն ունեն  ինչ-որ մի տաճար կառուցել, թող նախեւառաջ կառուցեն իրենք իրենց մեջ»: Քաղաքագետը նշեց, որ բազմաթիվ այլ կարեւոր ներդրումների տեղ կա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի