06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բաջանաղն էլ պիտի խիստ պատասխանատվության ենթարկվի

«Հանձնաժողովն իր լիազորությունների առավելագույն սահմանն օգտագործելով նման որոշում կայացրեց՝ ՀԷՑ-ի նկատմամբ տուգանք նշանակեց և պարտավորեցրեց կատարել քաղաքացիների պարտավորությունները, քանի որ խոսքը վերաբերում էր սպառողների շահերին»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նշենք, որ ըստ մամուլի՝ Արտակ Շաբոյանի բաջանաղի ընկերությունը՝ «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ն, թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալությամբ տվել «ՀԷՑ»-ին՝ մեկ պայմանագրով որպես ավտոմեքենաների վարձ «ՀԷՑ»-ից […]

Մի քիչ զավեշտ է ստացվում

 Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն, այսօր բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, նկատեց, թե զավեշտի է վերածվել. գումարներ են հատկացվել դպրոցների վերակառուցման համար, և կարճ ժամանակ անց պարզվել է, որ այդ դպրոցները կրկին վերանորոգման կարիք ունեն: «Մի քիչ զավեշտ է ստացվում. դուք ասում եք՝ օբյեկտները մենք գնացել, նայել ենք, […]

Ժան Կլոդ Վան Դամի մարմնի զարմանալի ճկունությունն ու գեղեցիկ հնարքը /վիդեո/

Հոլիվուդյան հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամը նկարահանվել է Volvo բեռնատարների գովազդային տեսահոլովակում, որտեղ ցուցադրել է մարմնի բացառիկ ճկունությունն ու ֆիզիկական լավ պատրաստվածությունը: Երկու բեռնատարների վրա նա գեղեցիկ հնարք է իրականացնում գովազդում, գրում է Газета.Ru-ն: 53-ամյա դերասանը սկզբում վախեցել է ընկնել, սակայն գովազդի հեղինակները վստահեցրել են, որ նման բան չի լինի:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ

Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր  հանդիպում է ունեցել  Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ: Ողջունելով Հովիկ Աբրահամյանին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում՝ Յան Համաչեկն արձանագրել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը  և  կարևորել  Հայաստանի  վարչապետի պաշտոնական  այցը Չեխիա` հայ-չեխական կապերն էլ ավելի խորացնելու և տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու առումով:  Հայ-չեխական հարաբերությունների ամրապնդման և […]

Ռոբերտ Նազարյանի տառապանքը փորձ ունի

 «Հաստատակամ և ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ ասել, որ բավականաչափ մեծ հնչեղություն է ստացել հատկապես մամուլում, որ ՀԷՑ-ը իր հայտում ունի այնպիսի հոդվածներ, շքեղության մասին է խոսքը, որը վերաբերում է թանկարժեք մեքենաներին, առաձնատների վարձակալությանը, և էլի այլ ծախսերի, և նախորդ սակագների, և գրծող, և առաջիկա սակագնում այդ շքեղության որևէ էլեմենտ մեր սակագնում իր արտացոլումը չի գտնի»,-այսօր […]

Հայրենասիրությունը և գեները. գեներալը անկեղծացավ /վիդեո/

Պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետ Մելս Չիլինգարյանը կարծում է, որ հայրենասիրությունը փոխանցվում է գեներով: Նա մեծ հպարտությամբ է խոսում իր տոհմի մասին, հիշատակելով , որ արմատները գալիս են 1650 թվականից: Մամիկոնյան-Չիլինգարյան տոհմածառի պատմության մեջ մոտ 80 ազգանուն է հիշատակվում: Գեներալի համար այսօր կարևոր հայրենասեր ու պատրաստակամ սերնդի դաստիարակությունն է: Չիլինգարյանը հպարտ է, որ հին տոհմի […]

Քաղաքացին դուրս է եկել և չի վերադարձել

Հունիսի 2-ին, ժամը 07.30-ին վերսկսվել են Վ. Տ.-ի որոնողափրկարարական աշխատանքները: Ժամը 10.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վ. Տ.-ն (Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, ծնվ.1986 թ.) մոլորվել և հայտնվել է Տավուշի մարզի Հաղարծին գյուղի տարածքում : Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են: *** Հունիսի 1-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռեդ Հոթել […]

Թանկացում կլինի. Ռոբերտ Նազարյանը հաստատեց

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով բարձրացման համար ՀԷՑ-ի և մյուս կայանների հայտերից, նշեց, թե ուսումնասիրում են, որը կավարտեն և հավանաբար հունիսի 9- ին կամ 10-ին իրենց տեսակետը կհայտնեն, թե ինչքանով է հիմնավոր հայտը: «Ես ընդամենը կարող եմ ձեզ այսօր ասել, որ մի քանի բաղադրիչներ կան, […]

Սամվել Կարապետյանը կգնի՞ /վիդեո/

Մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցը, մամուլում շարունակվում են շրջանառվել լուրերը, թե ՀԷՑ-ը ցանկանում է գնել գործարար Սամվել Կարապետյանը: Երեկ Կարապետյանը մասնակցում էր Արտածատում վարչապետի ընտանիքի կողմից կառուցված եկեղեցու բացմանը: Henaran.am-ի հարցին, թե ի վերջո հերքում է, թե հաստատում այդ լուրերը, նա զարմ,ացավ. «Ի՞նչ լուրեր», ապա արձագանքեց. «Ես ՀԷՑ-ի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի