25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պոլսո Հայոց պատրիարքարանին 1000 օրինակ հայերեն Ղուրան է նվիրվել

Թուրքիայի «Բիլգի մերքեզի» հետազոտական և հրատարակչական ընկերության սեփականատերեր Մուրադ Ռումեվլեքլիօղլուն, Մուրադ Բիչերը և թարգմանիչ Յավուզ Այդընը այցելել են Ստամբուլի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «beyazgazete.com» լրատվական կայքի համաձայն՝ այցի ընթացքում նրանք պատրիարքարանին են նվիրել Թուրքիայի կրոնական հարցերով նախարարության աջաակցությամբ հայերեն թարգմանված Ղուրանի 1000 օրինակ, որոնցից 500՝ արևելահայերենով, 500-ը՝ արևմտահայերենով:

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել  է, որ մինչ այժմ Ղուրանի որևէ պիտանի հայերեն թարգմանություն չի եղել , չնայած, որ թարգմանելու մի քանի փորձ նախկինում էլ արվել է:

«Թուրքերեն չիմացող հույնը, հրեան կամ հայը պետք է կարդան Ղուրանը, ընկալելու այդ մշակույթը: Ըմբռնելու այնտեղ եղած արժեքավոր խոսքերը: Պետք է ճանաչի Մուհամեդ մարգարեին: Նույն կերպ Աստվածաշունչն է թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և կարդացվում է յուրաքանչյուր հասարակության կողմից: Ես 1-ական օրինակ կուղարկեմ բոլոր եկեղեցիներին, բոլորն այն կունենան, ժողովրդից ցանկացողներին ևս կբաժանեմ», – ասել է պատրիարքի փոխանորդը:
Աղբյուրի համաձայն՝ ընդհանուր առմամբ հրատարակվել է հայերեն Ղուրանի 5 000 օրինակ, սակայն նպատակ կա այդ թիվը հասցնելու 300 000-ի:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ