09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահն ընդունել է Բելգիայի խորհրդարանական պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին և նրանց այցը Հայաստան՝ Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բելգիայի Թագավորության պատգամավորների այցի հագեցած օրակարգն ավելի կսերտացնի և նոր որակական հարթություն կտեղափոխի հայ-բելգիական միջխորհրդարանական կապերը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը […]

Պայման է դրել` մարմնավաճառությունից առաջ պետք է խմի

Սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգի համար 11,5 տարվա ազատազրկման դատապարտված Բավական Խաչատրյանը նույն մեղադրանքով ներկայումս ամբաստանվող քրոջ դեմ քննիչի մոտ ցուցմունք է տվել՝ իրեն 1 օր անօրինական պահել են ոստիկանության վարչությունում, ծեծել, սպառնացել՝ կորզելով իրենց ցանկալի ցուցմունքը: Այդ մասին այսօր դատարանում հայտարարեց Բավական Խաչատրյանը, ով ներկայացվել էր դատարան հարցաքննվելու նպատակով, քրոջ՝ Հերիքնազ Խաչատրյանի գործով: Ըստ […]

Տողատակերը շատ խորն են

«Ճիշտ է,  ժլատ լրատվություն է, բայց տողատակերը շատ խորն են ու շատ հուսադրող են, ուղղակի ժամանակից առաջ չընկնենք»,- այս մասին Henaran.am-ի հետ զրույցում, ադրադառնալով երեկ կայացած  Վլադիմիր Պուտին- Սերժ Սարգսյան հանդիպմանը, ասաց ԱԺ պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ  Արտաշես Գեղամյանը: Նրա խոսքով՝ պաշտոնական տեղեկատվությունից բացի մնացածը ենթադրությունների ոլորտից են: Մեր դիտարկմանը, թե սահմանային լարվածությունը թեթևացել […]

Չորաթանցի Մարիաննան «ծակում է» թուրքի ականջը /վիդեո/

Սահմանային Չորաթան գյուղի փոքրիկ  բնակչուհի Մարիաննա Ուդումյանը բազմաթիվ անգամ է երգել՝  հենց սահմանին  կանգնած: Գյուղում ասում են՝ Մարիաննան իր երգով թուրքի ականջը ծակում է : Henaran.am-ը առիթ ունեցել է անդրադառնալու Մարիաննայի երգին: Վերջին լարվածության ֆոնին Մարիաննան իր պայքարը արտահայտեց երգով: Մանրամասները՝ տեսանյութում:

Պատգամավորի դուստրը ծեծել է երգչուհուն

Նոր Ուրենգոյի օդանավակայանում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել: Երգուհի Իրինա Դուբցովային, ով ժամանել էր այստեղ համերգներով, մի կին է մոտեցել ու սկսել է հարվածներ հասցնել նրան: Ավելի ուշ երգչուհու մամո քարտուղարը հայտարարել է, որ նրան ծեծի է ենթարկել պատգամավոր ու հայտնի գործարար, «Գազպրոմ»-ի բարձրաստիճան պաշտոնյա Օլեգ Անդրեեւի դուստրը` Դարյան, հայտնում է КП-ն: «Երիտասարդ աղջիկը մոտեցավ […]

Ինչ է կատարվում եղանակի հետ

«Օդի բարձր ջերմային ֆոնը կշարունակվի պահպանվել մինչև սեպտեմբերի 13-ը»,-  այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով եղանակային բարձր ջերմաստիճանին: Գագիկ Սուրենյանի խոսքով՝ ջերմաստիճանը կհասնի մինչև +35 աստիճանի, ինչը մի քանի աստիճանով բարձր է նորմայից: «Սեպտեմբերի 13-ից հետո ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում, սակայն առնվազն 3 աստիճանով այն […]

Կարեն Բեքարյանը՝ պատգամավո՞ր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Ազգային ժողովից ստացել է  Արփինե Հովհաննիսյանի նախարար նշանակվելուց հետո ազատ մնացած մանդատի հետ կապված արձանագրությունը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի  քարտուղար Հերմինե Հարությունյանը: Մեր հարցին, թե ՀՀԿ համամսնական ցուցակի հաջորդ համարը՝  Կարեն Բեքարյանը, ինքնաբացարկի դիմում ներկայացրե՞լ է, Հերմինե Հարությունյանն ասաց, որ դեռ չեն ստացել նման դիմում: Նշենք, […]

Գնահատեք տղամարդկանց

Գնահատեք այն տղամարդկանց, որոնք ձեզ առանց ուշադրության չեն թողնում, պատրաստ են ձեզ մոտ գալ ամեն ազատ վայրկյանին, հետաքրքրվում են ձեր կյանքով, լուծում են ձեր խնդիրները, ձեզ հաճելի անակնկալներ են մատուցում: Այդպիսի տղամարդիկ բացառություն են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի