07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանը պետք է զգոն լինի. Կիրո Մանոյան

Թուրքիայում ծավալվող իրադարձություններն ազդում և արդեն ազդել են Ադրբեջանի հնարավորությունների վրա: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Այն ամենը ինչ տեղի է ունենում Հայաստանի սահմանից հեռու չէ: Պետք է զգոն լինել, հետևել իրադարձություններին»,-նշեց նա:

Մանոյանի խոսքերով` Թուրքիայի ներսում կատարվող իրադարձությունները չեն կարող Հայաստանի անվտանգությանը լուրջ սպառնալիք լինել, սակայն ամեն դեպքում, պետք է Հայաստանը զգոն լինի:

«Մինչև նոյեմբերի 2-ը, երբ որ տեղի կունենան ընտրությունները, վիճակը ավելի կլարվի Թուրքիայում»,-ավելացրեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ