08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Թունավորումների գործով պետք է ակտիվ զբաղվեն նաև ՀԿ-ները. Արմեն Պողոսյան

Թունավորումների պատասխանատվությունը հիմնականում կրում է ԳՆ Սննդի անվտանգության պետական տեսչությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների միության ղեկավար Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքերով այստեղ մեծ անելիք ունեն նաև դատախազությունը, առողջապահության նախարարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները:

«Հուլիսի վերջին նամակ եմ գրել դատախազություն՝ տեղեկություն խնդրելով մայիսին Արմավիրի մարզի մի քանի մանկապարտեզներում գրանցված թունավորման դեպքի մասին: Օգոստոսի սկզբին ստացած պատասխանում գրված էր, որ գործը բաժանել են չորս մասի և ընթանում է հետաքննություն։ Ու այս պատասխանը ստանում ենք դեպքից երկու ամիս անց»,- ասաց նա։

Սպառողների միության ղեկավարն ընդգծեց, որ թունավորումների գործով պետք է ակտիվ զբաղվեն նաև ՀԿ-ները:

«Մանկապարտեզներում, դպրոցներում երեխաներին տրվող սնունդը պարտադիր պետք է 3 օր պահվի սառնարանում, որպեսզի թունավորման դեպքում սնունդն ուսումնասիրվի»,-ավելացրեց Պողոսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ