11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հանրությունը պետք է իմանա Հայոց բանակում այսպիսի զինվորների գոյության մասին. Փաշինյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի Զինված ուժերի Արմավիրի N զորամասի մի ժամկետային զինծառայողից (անունը չեմ հրապարակում) նամակ եմ ստացել:

Նա ինձ խնդրում է հրամանատարությանը միջնորդել, որպեսզի վերջիններս բավարարեն Ղարաբաղի պոստեր տեղափոխվելու եւ ծառայությունը մարտական պայմաններում շարունակելու իր դիմումները:

Զինվորին պատասխանել եմ, որ իր հրամանատարությունը ավելի ճիշտ կարող է գնահատել, թե իր ծառայությունը տվյալ ժամանակաշրջանում ո՞ր կոնկրետ տեղամասում է առավել նպատակահարմար:

Բայց այս մասին գրում եմ, որովհետեւ կարծում եմ՝ հանրությունը պետք է իմանա Հայոց բանակում այսպիսի զինվորների գոյության մասին: Համոզված եմ՝ այսպիսի տղաները բազմաթիվ են եւ հենց նրանք են Հայաստանի անվտանգության անկյունաքարը:

Բարի ծառայություն ձեզ, տղաներ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ