08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հերթական վանդալիզմը. իսլամիստները պայթեցրել են Փալմիրայի Հաղթական կամարը

«Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման անդամները պայթեցրել են Պալմիրա քաղաքի հնագույն Հաղթական կամարը, հայտնում է LifeNews-ը: 3 մասից բաղկացած համարը կառուցվել է Մ.Թ.Ա. երկրորդ դարում: Մշակութային այս հուշարձանը պայթեցնելու համար իսլամիստները մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր են օգտագործել: Հիշեցնենք, որ Փալմիրա քաղաքը գրավելուց հետո ԻՊ ահաբեկիչները հերթով ոչնչացնում են քաղաքի պատմամշակութային օբյեկտները:

Բախում Ազգային ժողովի դիմաց

Այս պահին լարված իրավիճակ է Ազգային ժողովի դիմաց: Այստեղ հավաքված  «Ոչ»-ի ճակատի անդամները փորձեցին «Ոչ» պաստառ փակցնել ԱԺ-ի դարպասներին, սակայն հանդիպեցին ոստիկանների դիմադրությանը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ցուցարարներն արհեստական բախում են փորձում հրահրել և կարգադրեց հեռացնել պաստառը: Այս պահին ցուցարարները փորձում են կրկին փակցնել պաստառը, ինչն էլ ոստիկանների հետ քաշքշուքի պատճառ դարձավ: Մեր […]

ԱԺ-ն կարող է վարչապետին փոխել պաշտոնավարումից մեկ տարի անց

Սահմանադրության փոփոխությունների նախագծի լրամշակված նոր տարբերակով՝ ԱԺ-ն ՀՀ վարչապետին անվստահություն կարող է հայտնել և փոխել ոչ շուտ, քան վարչապետի նշանակումից մեկ տարի հետո, ինչը նպատակ ունի ավելի մեծ կայունություն ապահովել: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ խոսելով լրամշակված տարբերակում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ: Պողոսյանը վստահեցրեց, որ այս փոփոխությունը […]

Աշնանային արձակուրդներ

Ընթացիկ ուսումնական տարվա աշնանային արձակուրդները կմեկնարկեն՝ 1–ին դասարանցիների համար հոկտեմբերի 19–ից նոյեմբերի 1–ը ներառյալ, մյուս բոլոր դասարանների համար՝ հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1–ը ներառյալ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ մամուլի  խոսնակ Զոհրապ Եգանյանի Facebook-ի էջից:

«Ոչ»-ի անվստահ շարքերը /Ֆոտո/

«Չե´ք անցկացնի» նախաձեռնությունն Ազատության հրապարկից մեկնարկեց իր հրավիրած հանրահավաք-երթը: Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը տեղեկացրեց, որ իրենց երթը և Ազգային Ժողովի դիմաց նախատեսված պիկետն արտոնված է Երևանի քաղաքապետարանի կողմից, և քանի որ նախաձեռնության անդամները համոզված են, որ Ազգային ժողովում ավելի նվազ պատգամավորներ կասեն «ոչ»  սահմանադրական բարեփոխումներին,  կշարունակեն իրենց պայքարը: Ակտիվիստը բոլորին առաջարկեց  միանալ «ոչ»-ի պայքարին և […]

Արցախցի մարզիկն աշխարհի չեմպիոն է դարձել /ֆոտո/

Խաբարովսկում ավարտվել է կարատեի աշխարհի չեմպիոնատը, որին մասնակցել է 249 մարզիկ աշխարհի 44 երկրներից: Եզրափակիչ փուլ անցել է 28 մարզիկ, հայտնում է nashasreda.ru-ն: 14 քաշային կարգում 56 մեդալ է խաղարկվել, եւ 60 կիլոգրամ քաշային կարգում հաղթանակ է տարել եւ ոսկե մեդալ Լեռնային Ղարաբաղից Արթուր Առուշանյանը, ով ներկայացնում էր Հայաստանը:

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ` 11:00-13:00 Նուբարաշեն 8փ. 2-18; 10փ. 1-12; 12փ. 1-12 սեփական տները, 11:00-15:00 Աբովյան փ. 40-48, Կորյունի փ. 7, 7/1 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, «Արևմուտք» մասնաճյուղ` 10:00-16:00 Ս.Տարունցի փ. 14, 16 […]

Քվեարկությունը չի հետաձգվի

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն Ազգային ժողովի քառօրյայի օրակարգը հաստատելուց առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին խնդրեց հետաձգել Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունը: Պատգամավորը առաջարկը հիմնավորեց նրանով, որ ժամանակ է անհրաժեշտ նախագծի լրամշակված տարբերակին ծանոթանալու համար: ԱԺ նախագահն էլ, սակայն, նշեց, որ ընթացակարգի համաձայն արդեն իսկ հետաձգված քվեարկությունը պետք է տեղի ունենա այսօր:  

Փոստանջյանն առաջարկում է համախմբվել «ոչ»-ի շուրջ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ խոսեց Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշումից: Նա տեսակետ հայտնեց, որ այդ նախագիծն ապազգային է, որով իշխանություները նպատակ ունեն վերարտադրվել: Նա առաջարկեց մոբիլիզացնել և համախմբել ուժերը զանգվածային անհնազանդություն իշխանության բոլոր ճյուղերի դեմ: Ըստ պատգամավորի՝ հակառակ դեմքում երկրում տիրող աղքատությունն էլ ավելի կխորանա, արտագաղթը կհասնի ահռելի չափերի:

Գրիգոր Կոկչյանը կհրաժարվի ՞ «Նոր ալիք» մրցույթից

Սոչիում այս օրերին ընթանում է հեղինակավոր «Նոր ալիք» երաժշտական մրցույթը, որին Հայաստանից մասնակցում է Գրիգոր Կոկչյանը: Մեր մասնակիցը արդեն երկու ելույթ ունեցել է եւ բավականին լավ գնահատականների է արժանացել: Սակայն այժմ նրա մասնակցությունը մրցույթին հայտնվել է հարցականի տակ: Երգիչը Ֆեյսբուքի իր էջում գրել է. « Հարգելիներս, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անթիվ շնորհավորանքների, ջերմ խոսքերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի