30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նոր ուղիներ են որոնվում` ԼՂ հակամարտության լուծման հարցում. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ համանախագահների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ համանախագահները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նոր ուղիների որոնմանը, ինչպես նաև ձեռք բերված որոշումների իրագործմանը, գրում է Ria.ru-ն: Նա նշել է, որ արդեն ընդունված քայլերից բացի լրացուցիչ քայլեր էլ են արվում` ԼՂ հարցի […]

Մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակել նախագահական հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Ակնկալվում է, որ երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն մինչև տարեվերջ: Այս մասին նշվում է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի,  Ջեյմս Ուորլիքի, Պիեր Անդրիուի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի […]

Օրհնվեց 21-րդ դարի երրորդ Մյուռոնը և կոչվեց «Հաղթության» Մյուռոն /Ֆոտո/

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Մյուռոնօրհնության սուրբ արարողությունը: Մյուռոնօրհնեքի եկեղեցական ծեսը կատարվում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոցի ձեռամբ, ով կաթողիկոս ընտրվելուց ի վեր արդեն 3-րդ անգամ էր Մյուռոնօրհնության կարգ կատարում: Նշենք, որ արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ […]

«Սրբազան մյուռոնով՝ միացե՜ք, եղբայրացե’ք». Մայր Աթոռում վաղը Մյուռնօրհնեք կլինի

Վաղը նշանակալի օր է Հայ Առաքելական եկեղեցու համար. հերթական անգամ պետք է տեղի ունենա մյուռոնօրհնության կարևորագույն արարողությունը: Մյուռոնը քրիստոնեական բոլոր ուղղափառ եկեղեցիներում օծման համար սրբազան բուրավետ յուղ է, որ կաթողիկոսի օրհնությամբ ու ձեռքով պատրաստվում է ձիթապտղի յուղից, որին խառնվում է բալասան և 40տեսակի հոտավետ ծաղիկներ, փայտեր ու բույսեր: Մյուռոնով մկրտվելը` սրբությամբ օծվելն է: Իսկ այս նյութի իմաստը խորախորհուրդ և էապես հրաշալի […]

Երկու ոստիկանի նկատմամբ «Ոստիկանությունից ազատում» տույժը կկիրառվի

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքը անձնակազմի մասնագիտական և անձնային որակների կատարելագործման, կարգապահության մակարդակի բարձրացման, օրինականության խախտումների բացառման ուղղությամբ: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բազմիցս ընդգծել է՝ բարեփոխումների երկրորդ փուլում գտնվող համակարգն […]

Չպետք է թույլ տալ, որ խեղաթյուրվի բժշկի փառահեղ անունը. Արմեն Մուրադյան

ՀՀ ԱՆ ընդլայնված կոլեգիայի նիստի ամփոփման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ վերջին ամիսներին բուռն քննարկվում է բժշկի դերը և տեղը հասարակության մեջ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: «Մեր ժողովուրդը միշտ հպարտացել է իրեն բուժողներով, և այսօր չենք կարող թույլ տալ, որ այդ պայծառ, փառահեղ անունը փորձեն խեղաթյուրել»,- շեշտեց Արմեն Մուրադյանը: Նա […]

Արցախի հողային պաշարների գերակշռող մասը գյուղատնտեսական նշանակության են

Արցախի գործադիրը հաստատել է «ԼՂՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման 2015 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշիռ) մասին» որոշման նախագիծը: Համաձայն դրա՝ հանրապետության հողային պաշարների գերակշռող մասը կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 593,325 հեկտար, և անտառային ֆոնդի հողերը՝ 460,474 հեկտար, իսկ ըստ սեփականության սուբյեկտների՝ գերակշռում են պետության սեփականություն հանդիսացող հողերը։ Կառավարության որոշմամբ հստակեցվել է «Լիցենզավորման մասին» ԼՂՀ […]

Հայաստանը Սիրիայից շուրջ 16 հազար հայրենակից է ընդունել

Կառավարության ընդունելությունների տանը ավարտվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է նախագահականը: Նիստի օրակարգի երկրորդ հարցի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքներում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Նախագահը նշել է, որ խորապես մտահոգված է հատկապես Սիրիայում շարունակվող բախումներով և օր օրի վատթարացող հումանիտար իրավիճակով: Սերժ Սարգսյանը […]

Բուժքույրը միայն բժշկի օգնական չէ. Արմեն Մուրադյան

Առողջապահական համակարգում բուժքույրերի կարևոր դերն արժևորելու, մասնագիտական տարբեր խնդիրները քննարկելու և համատեղ ծրագրեր մշակելու նպատակով աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած շուրջ 50  մասնագետներին միավորել է  Առաջին ասիական տարածաշրջանային բուժքույրական համաժողովը, որին կհաջորդի Հայաստանի երրորդ միջազգային բուժքույրական համագումարը: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: «21-րդ դարում խիստ կարևորվում է բուժքույրական աշխատանքը, հաշվի առնելով, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի