02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՕԵԿ-ից տեղեկացնում են

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ` մասնակցելու ս.թ. հոկտեմբերի 21-22-ին տեղի ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Պատվիրակության կազմում են ՕԵԿ փոխնախագահներ Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը և կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Պողոս Շահինյանը:

Այցի շրջանակներում  նախատեսված է Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի, ինչպես նաև Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի, Լեհաստանի և այլ երկրների ԵԺԿ անդամ կուսակցությունների նախագահների և ներկայացուցիչների հետ:

Համագումարի ժամանակ, ի թիվ այլ հարցերի, ՕԵԿ պատվիրակությունը ԵԺԿ անդամ կուսակցություններին կներկայացնի «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման գործունեության ուղղությունները և նպատակները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ