22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՃՏՊ՝ Վանաձորում. կան տուժածներ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում  է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 41 DD 001 պետհամարանիշով (վարորդ` 1984 թ. […]

Ասադը պատրաստ է խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է ռուս խորհրդարանականների հետ, որի ընթացքում ասել է, որ պատրաստ է քննարկել Սիրիայի Սահմանադրության փոփոխությունների հարցն ու անցկացնել խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին «Ինտեֆաքսի»  հետ զրույցում նշել է ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշենկոն: «Հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել քննարկել Սիրիայի Սահմանադրության փոփոխությունները, ինչպես նաեւ անցկացնել ազատ խորհրդարանական ընտրություններ […]

Նա գալիս է անաղմուկ, երբ չես իմանում

Մարդ ամենից առաջ իր մաքրման համար պետք է ճգնի: Աստվածային Շնորհքն իր շնորհներն ուղարկում է ի վարձատրություն նրանց, ովքեր կրքերից մաքրվել են և նրանց այցելում է անաղմուկ, այն ժամանակ, երբ նրանք չեն իմանում: ԽՐԱՏ ՍԲ. ՆԵԿՏԱՐԻՈՍ ՊԵՆԴԱՊՈԼՍԵՑՈՒ

«…Առաջին շինութիւնն է Երեւանայ..»

Տեր Մեսրոպ քահանա Երիցյան Երևանի մզկիթներից ամենահայտնին համարվում է Գյոյ-Ջամին է, որը («կապույտ» կամ «երկնագույն» մզկիթը), որն իր օժանդակ շենքերով հանդերձ այժմ էլ կանգուն եւ գործող է, որտեղ ժամանակին տեղադրված էին Երևան քաղաքի պատմության և հանրապետության բնագիտական թանգարանները՝ պլանետարիայի հետ միասին: Գյոյ-Ջամին կառուցվել է Երևանի կիսանկախ սարդար Զանդյան տոհմից Հուսեյն-Ալի խանի կողմից: (1762-1783թթ.) Հիջրեթի կամ […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Վիետնամի արդարադատության նախարարին

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վիետնամի արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնին, ով Երևան է ժամանել մասնակցելու ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ բարեկամ Վիետնամից բարձրաստիճան այս այցելությունը լավ հնարավորություն է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ համատեղ քայլերը քննարկելու համար, և այդ համատեքստում կարևորեց Հայաստանի արդարադատության նախարարի և ոլորտի այլ պատասխանատուների հետ կայացած հանդիպումները։ […]

Կալիֆորնիայի հայազգի նահանգապետը․ Ջորջ Դոքմեջյան․ հայտնի հայերը շարքից

Ջորջ Դոքմեջյանը եղել է Կալիֆորնիայի առաջին հայազգի նահանգապետը՝ պաշտոնավարելով 1983-1991 թվականներին։ Նա անողոք դիրք էր որդեգրել հանցավորության և մարդու իրավունքների խախտումների հանդեպ։ Լինելով մարդու իրավունքների ջատագով՝ նա Ապարտեիդի (ռասայական խտրականություն) դեմ ծավալվող շարժմանն օգնելու նպատակով նույնիսկ սառեցրեց Կալիֆորնիայի ներդրումները Հարավային Աֆրիկայում։ Ջորջ Բուշի նախագահական մրցավազքի ընթացքում եղել է փոխնախագահության հնարավոր թեկնածու, բայց նրա թեկնածությունն ի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ներկա էին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 24-26-ը անցկացվող «Երևան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն հինգերորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, փորձագետներ: Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա ընկերությունների ներկայացրած […]

Մեկ անգամ ևս …

«Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու և մի քանի ոստիկանի վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված, Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն վերաքննիչ բողոք են ներկայացրել: «Մենք ոչ թե բողոքարկում ենք, որ պատիժը մեղմացնեն, այլ սա որդուս հերթական ակցիան է լինելու, նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված