06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թոշակների համար փող չեն գտնում

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին բյուջետային քննարկումներին առավել հետաքրքիր էր, թե արդյոք հաջորդ տարի նախատեսվում է աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում: Ի պատասխան` ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ հաջորդ տարի աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում:

«Բյուջեի մեջ աշխատավարձերը սոցիալական այդքան մեծ ազդեցություն չեն կարող թողնել: 2 տարի առաջ կտրուկ բարձրացրեցինք: Բյուջեից 80 մլրդ տարեկան դրեցինք միայն աշխատավարձերի բարձրացմանը: Հարց է՝ հարկավոր էր նման ձևով կտրուկ բաձրացնել»,- ընդգծեց փոխնախարարը:

Սաֆարյանը անկեղծացավ` հնարավոր է բարձրացնել կենսաթոշակները, եթե ԱԺ-ում քննարկումների արդյունքում գտնեն գումարներ, որ կարելի է տեղաբաշխել թոշակների վրա: Զոհրաբյանը հավելեց` ամեն պարագայում իրենք աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու մասին առաջարկ կանեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ