02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խաղալիք ատրճանակով ակցիան «թանկ» նստեց.ի՞նչ կտա բողոքը /վիդեո/

«Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները շատ բարդ են լուծում գտնում, կամ չեն գտնում: Բազմաթիվ մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր են արձանագրվում, բայց շատ ահավոր է, երբ մարդկանց անազատության մեջ են պահում և ուղղակիորեն ոտնահարում են նրանց իրավունքները»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր և ԱԻՄ վարչության անդամ Գագիկ Սարուխանյանը, ով շարունակաբար մասնակցում է Հայաստանում մարդու […]

Հայաստանն իմ առաջին հայրենիքն է. Դավիթ Նալբանդյան. հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Մեծ թենիսի ամենահայտնի աստղերից մեկը` Դավիթ Նալբանդյանը, ծագումով հայ է եւ երբեք չի թացնում իր արմատները: Դավիթ Պաբլո Նալբանդյանը ծնվել է 1982 թվականի հունվարի 1-ին, Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Դավիթի պապը ժամանակին արտագաղթել էր Արեւմտյան Հայաստանից, տեղավորվել Կորդոբայում: Դավիթը թենիս սկսել է խաղալ դեռւես 5 տարեկանից: Նրա հայ պապը տան բակում թենիսի կորտ էր կառուցել, հենց […]

Մահվան ելքով վրաերթ Տավուշի մարզում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Թագավորի» թաղամասում, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Ազիզ Դումանյանին, որը տեղում մահացել է: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Կատարվում է քննություն:

Հրայր Թովմասյանը ՀՊՏՀ-ում էր

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ դասընթաց: Այն կազմակերպվել էր Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և ՀՊՏՀ ՈՒսանողական խորհրդում ստեղծված` սահմանադրական բարեփոխումների վերլուծությամբ ու ուսանողների շրջանում դրա վերաբերյալ տեղեկատվության տարածմամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի կողմից: Դասընթացը վարում էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ  […]

«Անհրաժեշտ է շարունակել թմրարտադրության հակազդումը»

Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի տասնյոթերորդ նիստը, որը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Մասնակցում էին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության […]

50 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել.պահանջում են…

50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում են պատրաստել, հիմնական պահանջն այն է, որ օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը գործի եւ իրենց վրա էլ տարածվի: «Ցմահ դատապարտյալները պահանջում են կազմել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներից խումբ մեր կողմից բարձրացված խնդիրները քննարկելու և մեր […]

Արդեն հրավիրել են

Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավերներ են ուղարկվել միջազգային խորհրդարանական կառույցների ղեկավարներին: Այդ մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապի վարչությունը: Հաղորդագրության համաձայն ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն առավել բաց, թափանցիկ  ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի անունից հրավերներ է ուղարկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, […]

Տնակների բնակիչների մոտ 40 տոկոսը պատրաստ են բնակարան գնել հիպոթեքով. քաղաքապետ

Գյումրու քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որտեղ մեջբերված է քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքը: «Սիրելի գյումրեցիներ, Ինչպես և խոստացել էի, Ձեզ եմ ներկայացնում «Գյումրին առանց տնակների» ծրագիրը,  որի իրագործմամբ հուսով եմ կկարողանանք բեկում մտցնել մեր քաղաքի համար այդքան կարևոր անօթևանության լուծման խնդրում: Նորից եմ կրկնում, որ պատրաստ եմ քննարկել ցանկացած միտք և առաջարկ՝ այս թեմայի առնչությամբ: Կարծում […]

ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները կանչվել են Թուրքիայի արգործնախարարություն

Անկարայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանները հրավիրվել են Թուրքիայի արտգործնախարարություն: «Akşam» թերթը հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հանդիպել է  ԱՄՆ դեսպան Ջոն Բասի հետ, իսկ ռուս դեսպան Անդրեյ Կորլովի հետ հանդիպել են թուրք դիվանագետները: Դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրանց ներկայացվել է պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի օդային սահմանների խախտման և Սիրիայում գործող քրդական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված