23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չենք հանդարտվի. ազատամարտիկները տեղեկացնում են

«Հայրս արդեն 7-րդ օրն է հացադուլի մեջ է, սակայն չի պատրաստվում դադարեցնել: Մեր հորդորները նրա վրա չեն ազդում, նշում է, որ ինքը արյուն է թափել ու շնորհակալության փոխարեն բանտի դռներն են բացել իր առաջ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը:

Նորայր Ավետիսյանը հավաստիացրեց, որ այս պահին հոր առողջական վիճակը բավարար է, տրամադրությունն էլ` նորմալ:

Իսկ ազատամարտիկները պատրաստվում են ակցիաների միջոցով սատարել ընկերոջը:

«Մենք Վոլոդային հորդորում ենք դադարեցնել հացադուլը: Քանի որ նա իր քաշով այնքան արժի, որ նրա առողջությունը շատ թանկ ենք գնահատում: Նա ոչ միայն իր ընտանիքի համար է, այլ բոլորինս՝ հայ ժողովրդինը ու դեռ շատ անելիքներ ունի: Նրա` հացադուլից դուրս գալը չի կարող որպես նահանջ դիտվել: Ընտանիքի անդամները, իմանալով նրա չնահանջելու բնավորությունը, շատ են մտահոգվում: Մենք նրան հորդորում ենք դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ միջոցներ կան »,- Henaran.am-ի թղթակցին ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:

«Մենք լսեցինք Արդարադատության նախարարի հայտարարությունը, որը առնչվում էր վաղաժամկետ ազատ արձակման դիմումները քննող հանձնաժողովի հետ, որտեղ նշվում է, որ օրենքի փոփոխություն պետք է արվի: Հիմա տեսեք` ինչ է կատարվում. ընդդիմադիր գործիչն իր առողջության կամ արյան հաշվին պետք է դրդի այս իշխանավորներին, որ մի աննշան քայլ անեն: Ու եթե քայլ էլ անեն, մենք չենք հանդարտվի»,- ասաց Սարուխանյանը ու հավելեց, որ ազատամարտիկները պատրաստվում են հերթական ընմբոս քայլին և մենակ չեն թողնի ընկերոջը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա և իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ և վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ