06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում մի շարք հանձնարարականներ է տվել

Մարզպետ Կարապետ Գուլոյանը ներկայացրել է ըստ առանձին ոլորտների ու հաստատված ծրագրերի Կոտայքի մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները, հիմնախնդիրներն ու գերակայությունները՝ նշելով, որ մարզում ծավալուն աշխատանքներ են իրականացվում գյուղատնտեսության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների ոլորտներում, ջերմոցային տնտեսությունների հիմնման ուղղությամբ, որոնք իրենց դրական արդյունքն են տալիս: Ա

Մարզպետ Գուլոյանը վստահեցրել է, որ ՀՀ Նախագահի նշած և մարզում առկա այլ հիմնախնդիրների լուծման գործում մարզպետարանը հետևողական կլինի և ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար կզեկուցի Նախագահին:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ Կոտայքի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ մշակել մարզի վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների ցանկ և ժամանակացույց՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ քննարկել մարզի ցանքային տարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման և մշակության ինտենսիվացման, մասնավորապես՝ նոր ինտենսիվ այգիների և ջերմոցային տնտեսությունների հիմնման, կոոպերացիաների զարգացման միջոցով ներդրումային ծրագրերի առաջմղման համար համապատասխան խթանման մեխանիզմների կիրառման ուղղությունները:

Կոտայքի մարզպետին հանձնարարվել է նաև ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել մարզի առողջապահական համակարգի արդիականացման ներկա փուլի արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, այդ թվում՝ մարզային բժշկական կադրերի վերապատրաստման և առանձին մասնագետներով ապահովման շարունակական միջոցառումներ ձեռնարկելով:

Մարզում արդյունաբերական զարգացման նոր գործարար ծրագրերի իրականացման նպատակով, Կոտայքի մարզպետին հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ իրականացնել նախարարության կողմից ներկայում քննարկվող գործարար ծրագրերի պահանջներին համապատասխանող արտադրական և այլ տարածքների գույքագրում՝ հավաքագրված տվյալները ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով, ՀՏԶՀ-ին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց:

Մարզի զբոսաշրջության պոտենցիալի զարգացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է՝ ՀՀ մշակույթի նախարարի և ՀՏԶՀ տնօրենի հետ համատեղ զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերում ներառել Կոտայքի մարզի պատմամշակութային արժեքների շուրջ ձևավորված միջավայրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և զբոսաշրջային արդյունավետ ծառայությունների մատուցման կարողությունների զարգացման նպատակադրումները՝ համապատասխան առաջարկությունների ձևավորման գործընթացում հետայսու ևս ներառելով տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման մարմիններին և զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների միավորումներին:

Սողանքային գոտիների դեմ պայքարի ծրագրի մշակման նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է՝ մարզի Ողջաբերդ, Հացավան, Քանաքեռավան, Արգել, Պտղնի, Գեղադիր համայնքների սողանքային տեղամասերում համապատասխան հիմնավորված միջոցառումների իրականացման ուղղությամբ ինժեներաերկրաբանական համալիր հետազննությունների և ռեժիմային դիտարկումների իրականացման միջոցառումներ մշակել: Իսկ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին հանձնարարվել է՝ ինժեներաերկրաբանական համալիր հետազննությունների արդյունքների հիման վրա առաջարկություններ մշակել Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհի սողանքային հատվածների լիարժեք վերականգնման և հետագա անխափան շահագործման ուղղությամբ՝ համապատասխան աշխատանքներն առաջիկա ճանապարհաշինական ծրագրերում ներառելու նպատակով նշված արդյունքները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ