05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Զույգ Սրբավայրերի Պահապան Սաուդյան Արաբիայի Թագավորության Թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդին՝ Մեքքայի մզկիթում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել բազմաթիվ մարդիկ: «Այս տխուր առիթով իմ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Սաուդյան Արաբիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին ու […]

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց Հայաստանի ներկայացրած բանաձեւը

Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով բանաձեւ: Նախաձեռնությունը բխում է ս/թ. մարտի 27-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի կողմից ներկայացված եւ միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւի դրույթներից: Սույն բանաձեւը գալիս […]

Կմեկնի Տաջիկստան

2015թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն` սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի պաշտպանության, արտաքին գործերի նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:

Թուրքական օդուժը PKK-ին հասցրել է մինչ օրս եղած հարվածներից ամենամեծը

Թուրքիայի զինուժին պատկանող F-16 և F-4 տիպի ռազմական  ինքնաթիռները սեպտեմբերի 11-ի գիշերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող քրդական Քանդիլ, Հաքքուրք, Ավաշին, Մեթինա, Բասյան, Գարա և Զափ ռազմաճամբարները, գրում է Ermenihaber.am-ը: Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվական կայքը,  նշյալ օպերացիայի ժամանակ թուրքական օդուժի կողմից ոչնչացվել քուրդ գրոհայինների մինչև այժմ հայտնաբերված ամենամեծ  զինապահեստը: Թուրքական օդուժը ինտենսիվ կրակի տակ պահել […]

Դուք չեմպիոններ եք, համերաշխ ընտանիքների օրինակ.Սերժ Սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասներկուերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2015թ. եզրափակիչ փուլի մրցումները: ՀՀ Նախագահի 2015 թվականի հունիսի 4-ի կարգադրությամբ մրցույթը բաժանվել է երեք ուղղությունների՝ «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթ, որն անցկացվում է հունիս-սեպտեմբեր ամիսներին, «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» և […]

«Ոչ»-ի ճակատի պայքարը կսկսվի Գյումրիից

«Ոչ»-ի ճակատի փողոցային գրծողությունները, ամենայն հավանականւթյամբ, կմեկնարկեն Հայաստանի «ամենաընդդիմադիր» քաղաքից` Գյումրիից, այսօր մեկնարկած «Ոչ»-ի համաժողովի ժամանակ հայտարարեց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանը համոզված է, որ գյումրեցիները վճռական են ու չեն վախենում ոչ մեկից:

«Ոչ»-ի ճակատը նախաձեռնում է համաժողովրդական դիմադրություն

Ընդդեմ սահմանադրական փոփոխությունների նախագծի հանդես եկող «Ոչ»-ի ճակատը սեպտեմբերի 12-ին  համատեղ հռչակագիր է ընդունել: «Մենք՝ Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունները, -հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություն նախաձեռնող իշխանությունները ձեւավորվել են կեղծված ընտրությունների միջոցով եւ չկա հանրային վստահություն ոչ իշխանության, ոչ էլ նրա որեւէ նախաձեռնության նկատմամբ, -արձանագրելով, որ Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված են ոչ […]

Լապատկիս կոթով թուրքի աչքը կհանեմ.խրամատ են փորում/վիդեո/

Տավուշի մարզի ահմանապահ Չորաթան գյուղի 12-րդ դասարանի աշակերտները վերջին օրերին պատրաստակամորեն խրամատ են փորում: Պայմանավորված ժամին նրանք հավաքվում են զոհված հրամանատար , համագյուղացի Արթուր Ուդումյանի անունը կրող դպրոցի մոտ և բահերն ուսած գնում են հայրենի գյուղի սահմաններն ամրապնդելու: Երկու Նարեկները ընկերներ են դեռ մանկուց ու երկուսն էլ անչափ սիրում են իրենց գյուղը: Մեկը մյուսին լրացնելով […]

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտելիս օգտագործել է թուրքական արտադրության ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետներից  ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 19000 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ […]

ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ը հռչակել է ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է նոր բանաձև, որը դեկտեմբերի 9-ը հռչակում է «Ցեղասպանության հանցագործության զոհերի  հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, բանաձևն ընդունվել է կոնսենսուսով. դ րա օգտին է քվեարկել 80 պետություն: Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին, ինչպես նաև տարբեր միջազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի