06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

էտ ի՞նչ մանկապարտեզ է…

Այսօր նորաստեղծ «Նոր Հայաստան» փրկության ճակատը ներկայացրեց իր խորհրդի կազմը, որի մեջ են ընդգրկված Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրեաս Ղուկասյանը, Գարեգին Չուքասզյանը, Պետրոս Մակեյանը և Արմեն Մարտիրոսյանը: Հետաքրքրական է, որ մոտ մեկ ամիս առաջ Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Գարեգին Չուքասզյանը և Ժիրայր Սեֆիլյանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ ստեղծել էին Հանրային փրկության ճակատ, […]

Զոհրաբյանը նոր խորհրդական ունի

ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը հրաժարական է ներկայացրել: Նա իր հրաժարականի դիմումը ներկայացրել է այսօրվա կայացած Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստում: Հիշեցնենք, որ նիստը վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Նույն օրը ԲՀԿ նախագահի հրամանով Թամար Պողոսյանը նշանակվել է ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական և ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար։ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության նոր ղեկավար […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է Պլեսի Ռոբինսոնի գործընկերոջ հետ

Երևանի քաղաքապետի հրավերով «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմըզեկը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով գործընկերոջը՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել  նրան` հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար: Առանձնակի կարևորելով Երևանի 12 վարչական շրջանների համագործակցությունը տարբեր պետությունների քաղաքների հետ` Երևանի քաղաքապետն իր գոհունակությունն […]

Անթալիայում հայ հայտնի գիտնական է խեղդվել /ֆոտո/

Ռուսաստանաբնակ հայտնի  հայ մտավորական, ֆիզիկոս Սարգիս Քարամյանը նախօրեին խեղդվել է Թուրքիայի Անթալիա ծովափնյա հանգստավայրում, գրում է Ermenihaber.am-ը: Սարգիս Քարամյանը, ով Անթալիայի Քեմեր հանգստավայրում անցկացնում էր իր հանգիստը, հանդիսանում էր Մոսկվայի Ատոմային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ԴՈՒԲՆԱ) ականավոր հետազոտողներից մեկը: Սարգիս Քարամյանը ատոմային ֆիզիկայի բնագավառում մի շարք արժեքավոր հետազոտությունների հեղինակ է և արժանացել է բազմաթիվ մրցանակաների: Նա […]

ՀԷՑ-ն ու Կառավարությունը անտեղյա՞կ են

«Կասեցում»  քաղացիական շարժումը դիմում է կառավարությանը՝ «կատարե՛ք ձեր խոստումը, շուկաների համար շտապ լուծում է պետք»: Նախաձեռնության անդամ Սամսոն Գրիգորյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ՓՄՁ-ները նորից հայտնվել են խաբվածի դերում: «Ինչպես բոլորս գիտենք՝ կառավարությունը սուբսիդավորեց էլեկտրաէներգիայի գնի թանկացած մասը ազգաբնակչության և ՓՄՁ-ների համար: Ավելին՝ օգոստոս ամսվա համար բոլորս վճարեցինք էներգիայի համար հին գներով և հանգստացանք, բայց… […]

Ճակատը որոշել է Երևանում հանրահավաքներ անել

Նորաստեղծ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը տարածել է առաջին մամուլի հաղորդագրությունը: Հիշեցնենք, որ այսօր ճակատի խորհրդի կազմը ասուլիսով հանդես էր եկել և խոսել նպատակների մասին: Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով, որ սահմանադրական կարգի տապալման, ժողովրդի իշխանության յուրացման, համակարգային կոռուպցիայի և պետության ինքնիշխանությունից հրաժարվելու գործողությունների պատճառով Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է հետզհետե խորացող համակարգային […]

Գրիգոր Կյոկչյանը «Նոր ալիք»-ի լավագույն արտիստ` Woman.ru-ի կարծիքով /ֆոտո/

Woman.ru կայքի ընթերցողները «Նոր ալիք»-ում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանին համարել են երգի մրցույթի լավագույն արտիստ: Կայքը տեւական ժամանակ է` քվեարկություն էր իրականացնում` պարզելու համար մրցույթի լավագույն արտիստին: Արդյունքում ընթերցողների քվեարկության արդյունքում հաղթել է Հայաստանի մասնակից Գրիգոր Կոկչյանը: woman.ru-ի խմբագիր Յուլիա Պոշը հատուկ մրցանակ է հանձնել Գրիգոր Կյոկչյանին: Գրիգոր Կյոկչյանի համար ձայն է տվել […]

«Կողքիս 2 հատ մինամյոտի սնարյադ պայթեց…». Արծվաշենի Արծիվը պետք է ապրի

1992թվականի օգոստոսի 4-ը ազատամարտիկ Հայկ Պետրոսյանի կյանքում ճակատագրական էր: Արծվաշենի պաշտպանությունը՝ կենաց ու մահու պայքարի մղեց տղաներին: Հայկը հենակետի  հրամանատար էր ու շրջափակման մեջ հայտնված ընկերներին փորձում էր ճիշտ ուղղորդել.«Թուրքերը ամեն գնով փորձում էին մտնել գյուղ , ես էլ հենակետի հրամանատարն էի, չեմ հիշում ոնց եղավ ու : Ես բազմաբեկորային վնասվածք ստացա, ինձ նայողը անզեն […]

Մարտակերտցի երեխաները` Երևան քաղաքի պատմության թանգարանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել են Երևան` մասնակցելու մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: ԼՂՀ Մարտակերտ քաղաքի 10 երեխաները հյուրընկալվել էին Շենգավիթ վարչական շրջանում, իսկ բուն տոնական միջոցառումներին մասնակցելուց հետո այցելել են նաև Երևան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի