06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Ընկերուհիներս համոզեցին` մի հատ ծխի … »

«Մի անգամ ընկերուհիներս համոզեցին, համոզեցին, ասեցին` մի հատ ծխի, ծխեցի ու դրանից հետո սովորույթ դարձավ»,-պատմեց  Henaran.am–ի 38 ամյա զրուցակցուհին` ի պատասխան մեր հարցին, թե ինչու է ծխում: Մեր զրուցակցի խոսքով` եթե իր ծխելն սկսվել է ուղղակի ընկերուհիների խնդրանքով, ապա շատերի մոտ այլ պատճառներ կան: Նա շատ կանանց է ճանաչում, ովքեր ծխում են, և նրանք դա անում են […]

Լուկաշենկոն կրկին նախագահ է

Նախօրեին Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Դրանցում հաղթել ու նախագահի պաշտոնում վերընտրվել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան, պետության գործող նախագահը հավաքել է ընտրողների ձայների 83,49 տոկոսը: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկեւիչի օգտին քվեարկել է ընտրողների 3,32 տոկոսը, «Ասա ճշմարտությունը» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Տատյանա Կորոտկեւիչի օգտին՝ 4,42 տոկոսը, […]

Լվացել են հուշարձանները

«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում ավանդույթ է դարձել մայրաքաղաքի  հուշարձանների լվացումը:  Արձանների լվացման  առաքելությունը այս տարի ևս սիրով ստանձնել են Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և այլ  կամավորներ, ովքեր խմբերով  շրջել են քաղաքի փողոցներում և այգիներում ու լվացել, մաքրել են հուշարձանները: Աշխատանքներին տեխնիկական  և մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և […]

«Ես մենակ եմ, շատ մենակ, չափազանց մենակ … ». Շառլ Ազնավուր

Հարկ չկա պատմելու իմ կյանքը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ ոչինչ չեմ հիշում: Իմ մանկական արկածներից, տխրություններից և ուրախություններից ոչինչ չի մնացել: Բոլորը ցնդել են: Եվ ամեն անգամ, երբ հարկ է լինում պատմել իմ կյանքը, ես օգնության եմ կանչում մորս: Նա ամեն ինչ հիշում է, իսկ ես՝ ոչինչ: Եվ հետո, ինձ թվում է՝ հետաքրքիր չէ […]

Վահան Մարտիրոսյանը հերթական խայտառակ «հարցազրույցն» տվել Բաքվում

Ադրբեջան փախած դավաճան Վահան Մարտիրոսյանը շաբաթ օրը հարցազրույց է տվել ադրբեջանական TREND գործակալությանը, որում խոսել է մոր վրաերթի մասին: Հարցին, թե արդյոք կարծում է, որ վրաերթը ծրագրված էր, նա պատասխանել է. «Իհարկե ես այդպես եմ մտածում: Այդպես պետք է մտածի ցանկացած մարդ ով քիչ, թե շատ ծանոթ է Հայաստանում տիրող իրավիճակին»: Հիշեցնենք, Վահան Մարտիրոսյանի մայրը՝ […]

Օլիգարխիկ համակարգի հագով /վիդեո/

«Մենք արդեն 2-րդ անգամ ենք Սահմանադրություն վերափոխում: Առաջին Սահմանադրությունը մեր մոտ` ֆրանսիական մոդելն էր` կիսանախագահական Սահմանադրություն, որը Քոչարյանի ժամանակ փոխվեց, քանի որ վերջինս ուզում էր վերցնել ամերիկյան մոդելը` նախագահականը, բայց այնպես ստացվեց, որ հայ իրավագետ-գիգանտների թեթև ձեռքով ստացվեց ինչ-որ նոր Սահմանադրություն…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Հարցրինք` արդյոք […]

Մեղավորը ես եմ. Հայաստանի հավաքականի խայտառակ պարտությունը /վիդեո/

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Ալբանիայի հավաքականին 0:3 հաշվով Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում: Այդպիսով, Ալբանիան հնարավորություն ստացավ մասնակցելու Եվրո-2016-ին: Հարկ է նշել, որ 3 գնդակներից երկուսը ինքնագոլ էին: Խաղի 8-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննիսյանը: 24-րդ րոպեին գրանցվեց ևս մեկ ինքնագոլ, այս անգամ աչքի ընկավ Ռոբերտ […]

Հայտնաբերվել է դի

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 11-ին, ժամը 19.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել […]

Զոհերի թիվը հասել է 95-ի. ինչպես է տեղի ունեցել Անկարայի պայթյունը /վիդեո/

Ինչպես տեղեկացրել էինք, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ին Խաղաղության հանրահավաքի ժամանակ երկու հզոր պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 95-ի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նշվում է, որ կա 246 վիրավոր: Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Նախնական տեղեկություններով` պայթյունների հեղինակը «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորումն է: Նշենք նաեւ, որ պայթյունի պահի կադրերը հայտնվել են համացանցում:

Մայրաքաղաքին ողջունել են նաև հայաստանաբնակ ազգային համայնքները

Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունների շրջանակներում Կարապի լճի բեմահարթակին այսօր ազգային փոքրամասնությունների համույթների ու անհատ կատարողների ներկայացուցիչների ողջույն-համերգն էր, որին մասնակցել են տարբեր ազգությունների՝ երևանաբնակ, ինչպես նաև Հայաստանի մարզերից եկած 11 ազգային համայնքների համույթներն ու անհատ կատարողներ։ Այս մասին տեղեկացնում  են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ազգային համայնքների ներկայացուցիչների խոսքերով՝ իրենց ելույթը ոչ միայն ողջույնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի