06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Զուրաբյանի ունեցած փաստերի հետքերով

«Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ օրը ՀԱԿ խմբակցության ղեկավարը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ Սահմանադրական […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Ողջունելով պատվիրակության անդամներին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցը կնպաստի հայ-ինդոնեզական բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը: ԱԺ նախագահը փաստել է, որ հայ-ինդոնեզական […]

Սուտ մատնություն է տվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Սոֆյա Էլամիրյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակից Վ. Գ.-ին, կատարել է սուտ մատնություն: Այս մասին տեղեկացնում է քննչական հատուկ […]

ԵԱՀԿ նախագահը հույս ունի հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն ընթացիկ աշնանը կարող է բանակցություններ անցկացնել: Հնարավոր է, որ տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, գրում է РИА Новости-ն: Զանիերը Մոսկվայում հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդիրը քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: «Մենք անհանգստացած ենք […]

Բեկումնային հանրահավաք է լինելու

Դեկտեմբերի 6-ին տեղի կունենա Սահմանադրության փոփոխությունների  ներկայացված նախագծի հանրաքվեն։ Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքար սկսած հասարակական –քաղաքական ուժերը , սակայն չեն պատրաստվում լռել։ «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մշակած պայքարում ծրագրային փոփոխություններ չեն եղել, քանի որ իրենց համար սպասելի էր, որ Սերժ Սարգսյանը  քվերակության օրվա մասին հայտարարությամբ պետք […]

Թող Ալլահը մահացածների թիվն ավելացնի. ԻՊ-ի հայտարարությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազամերպությունը Անկարայում տեղի ուենցած պայթյունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ԻՊ-ը «Twitter» -ի իր թուրքալեզու էջում արել է հետևյալ հրապարակումը. «Անկարայում տեղի ունեցած ցույցի ժամանակ անհավատ կոմունիսնտերից մոտ 40 հոգի սպանվել է, և 100 հոգուց ավելին վիրավորվել: Շնորհավորում ենք գործողության հեղինակներին: Փառք Ալլահին: Թող […]

Սաքո հեռացիր … նյարդերը տեղի տվեցին /վիդեո/

Եվրո 2016-ի ընտրական փուլի վերջին` Հայաստան-Ալբանիա խաղից հետո երկրպագուները պահանջել են մեր հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հրաժարականը: Հիշեցնենք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Ալբանիայի հավաքականին 0:3 հաշվով :

Սեֆիլյանը բացահայտում է

Ընթանում են «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանդիպումները «Չեք անցկացնի» նախաձեռնության, ՀԱԿ-ի և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ «Նոր Հայաստանը» դրական է տրամադրված նրանց նկատմամբ և կարծիք հայտնեց, որ ոչ ուշ ապագայում կհասնեն ընդհանուր հայտարարի: «Կարծում եմ, որ մեր մեջ կարող են լինել մարտավարական տարբերություններ, սակայն […]

Հանգստյան օրերին հակառակորդը կիրառել է TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել էինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանմանռեժիմը: Այս մասին հայտնում է ՊԲ լրատվական ծառայությունը: Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /36/ և 82 մմ-ոց ականանետերից /30 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան […]

Գիշերը ոչնչացվել է հինգ թշնամի

Արցախի պաշտպանության գծի հյուսիս արևելյան ուղղությամբ, անցած գիշեր, հրադադարի ռեժիմը լկտիաբար խախտող թշնամին խստորեն պատժվել է մեր տղաների կողմից` ոչնչացվել է հինգ թշնամի, կան նաև վիրավորներ, որոնց քանակն առայժմ հստակեցված չէ, գրում է karabakh-life.am-ը: Նույն ուղղությամբ շփման գծում, այսօր առավոտը, լկտի թշնամուն նորից մեր տղաները անակնկալ են մատուցել` հմտորեն տեղադրված ականը օդ է թռցրել մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի