Սրճարանի տարածքում զենք-զինամթերք է թողել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 16.36-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Խանջյան փողոցում գտնվող թոնրատան հարևանությամբ` չգործող սրճարանի տարածքում, զենք-զինամթերք է թողնում: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է «AK-74» […]