30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան աշխատանքային այցի շրջանակներում այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Սերժ Սարգսյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ ավանդական բարիդրացիության, երկու երկրների բարեկամ ժողովուրդների միջև պատմական հենքի վրա խարսխված միջպետական շփումները, այդ թվում` Հայաստանի և Վրաստանի կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը լուրջ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու […]

«Ոչ»–ի ճակատի հանրահավաքն ավարտվեց. երթը չկայացավ

Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձևավորած «Ոչ»–ի  ճակատի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 20-ին` ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված  հանրահավաքի ավարտին հայտարարեցին «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները: Նախապես պլանավորված երթը, որը պետք է տեղի ունենար այսօրվա հանրահավաքի ավարտին քաղաքի կենտրոնական փողոցներով, տեղի չունեցավ անձրեւի պատճառով: Նշենք, որ «Ոչ»-ի ճակատին միացել […]

Պետք է ձևավորել «մուտիլովկի» ձախողման հանձնախումբ. Լևոն Բարսեղյան

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տապալելու համար հարկավոր է դրան դեմ արտահայտվող քաղաքական եւ հասարակական ուժերի միավորումից ստեղծել կազմակերպչական մարմին, որը կզբաղվի տարբեր մակարդակներում մարդկանց հետ բացատրական աշխատանքներով ու քվեարկության վերահսկողությամբ»,-այսօր` հոկտեմբերի 30-ին  «Ոչ»-ի ճակատի հանրահավաքի ժամանակ նշեց Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: Բարսեղյանի  խոսքով՝ այս ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է ընդամենը 4000 մարդ: ««Սահմանադրական մուտիլովկի ձախողման» […]

Մենք շատ քիչ ենք մնացել որպես ընդդիմադիր եւ թույլ չենք կարող տալ մեզ առանձին գործելու շռայլությունը.Արմեն Մարտիրոսյան

Այսօր` հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում մեկնարկեց «Չեք անցկացնի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը: «Սուտ է, որ ընդդիմությունը միասնական չի գործում»,-այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, ընդդիմության պառակտվածության մասին իշխանության տարած քարոզչությունն ամբողջությամբ հերյուրանք է։ «Եւ «Նոր Հայաստանը», եւ «Չեք անցկացնին» համախմբված աշխատում ենք, անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք, գործողությունները համադրում ենք։ Մենք նաեւ […]

Աշոտյանի բաց դասը

Նոյեմբերի 2-ին Երևանի թիվ 195 ավագ դպրոցում(Երևան, Աջափնյակ, Մազմանյան 5ա) տեղի կունենա բաց դաս՝ տարբեր ազգերի նկատմամբ իրականցված ցեղասպանությունների վերաբերյալ: Բաց դասը կվարի ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին հայտնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից:

Հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների համար` Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ «Մեծարգո՛ պարոն Նախագահ, սիրելի՛ Գիորգի, Նախ և առաջ խորին շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ, որ սույն աշխատանքային այցի ընթացքում Նախագահ Մարգվելաշվիլիի հետ հանգամանալից քննարկել ենք մեր հարաբերությունների օրակարգային հարցերը և նախանշել երկկողմ բազմաբնույթ համագործակցությունն առաջ […]

Գալուստ Սահակյանը պարգևատրել է /Ֆոտո/

Հոկտեմբերի 30-ին ԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ «Խորհրդարանական համագործակցության համար» մեդալով պարգևատրվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Խոսրով Հարությունյանը, «ԱՊՀ ՄԽՎ 20 տարի» հոբելյանական մեդալով՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանն ու Արաիկ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են ԱԺ ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Պատվավոր նշանով […]

«Սիրո ձայնի» տիրուհին․ Հելեն Սեգարա․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Ֆրանսիացի հայտնի երգչուհի Հելեն Սեգարան երբեք չի թաքցրել, որ իր մեջ նաեւ հայկական արյուն է հոսում եւ մեծ հպարտությամբ է խոսում այդ մասին։ Հելեն Սեգարան ծնվել է 1971 թվականին, Ֆրանսիայի հարավ-արևելքի Վար արվարձանի Սի-Ֆուր-Լե-Պլաժ բնակավայրում։ Հայրը՝ Բերնար Ռիցցոն, իտալացի է, մայրը՝ Թերեզա Գասպարյան՝ հայուհի։ Հելենի հայազգի տատիկը Մուշից փախել և ապաստան է գտել Ֆրանսիայի մանկատներից մեկում։ Աղջկա դաստիարակությամբ հիմնականում զբաղվել են հայազգի […]

Կովկասյան ձևով /ֆոտո/

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են բարձր մակարդակի հայ-վրացական հարաբերությունների օրակարգը, նախանշել այն առաջ մղելու նոր հեռանկարները, անդրադարձել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին: Նախագահներ Սարգսյանը և Մարգվելաշվիլին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ նախագծերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի