07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Որտե՞ղ է նշել Ամանորը Գրիգոր Դանիելյանը/ֆոտո/

«Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան Գրիգոր Դանիելյանը` սիթքոմում` Մուշեղը, հրապարակել է նոր լուսանկար Ինստագրամի իր էջում և մակագրել`

«Հարգելի ընկերներ ավարտվում է 2015 թվականը, եկեք շնորհակալություն հայտնելով ճանապարհենք այս տարին և ուրախ ժպիտներով դիմավորենք 2016 թվականը։
Թող 2016-ը լինի խաղաղ տարի, սիրով ու ջերմությամբ լցվեն բոլորիս տները, և թող հաջորդ տարի այս օրը մենք նույնպես շնորհակալությամբ ճանապարհենք տարին։
Շնորհավոր Ամանոր»:

1212

Այս հրապարակումից առաջ նա տեղադրել էր այլ լուսանկար իր կնոջ` երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ և մակագրել ` «Happy New Year»:

131313

«2015 թվականի հաջողություններից մեկը Ֆուլ Հաուս սիթքոմի կյանքի կոչելն էր: Վերջապես մենք կարողացանք հումորի նոր տեսակ բերել հեռուստատեսային դաշտ, որը շատ ռիսկային էր, սակայն սպասումները ավելի քան արդարացվեցին»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց դերասանը:

Գրիգոր Դանիելյանը ընտանիքի հետ  Ամանորը դիմավորել է Ծաղկաձորում: Դերասանը նշեց, որ անցած տարի ևս տանը չեն նշել:

« 2015 թվականից ակնկալիքները մեծ են, ինչպես և ամեն տարի Ամանորից առաջ․« Հուսամ Այծը իրեն կարդարացնի և սպասումներս կարդարանան»,-եզրափակեց դերասանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ