30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կնվազի տնտեսվարող-հարկային մարմին անմիջական շփումը

Նորարարություն հարկերի վճարման ոլորտում՝ հիմնված վերջին տարիների հարկային վարչարարության բարեփոխումների վրա: Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագծային փաթեթ, որով առաջարկվում է ներդնել հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգ՝ ներկայում այդ նպատակով կիրառվող մի քանի տասնյակ գանձապետական հաշիվների փոխարեն կիրառելով ընդամենը մեկ՝ միասնական գանձապետական հաշիվ: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և […]

Անասնաբուժական լաբորատորիա կստեղծվի

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) ղեկավար Մայոր Էրիկ Լարսենի, հայաստանյան ծրագրի նոր ղեկավար Մայոր Մեթյու Փոուփի հետ: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը: Ծառայության պետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել DTRA-ի գործունեությունն ու գործակալության կողմից մեր երկրում իրագործվող ծրագրերը՝ […]

Պատշգամբների նորոգման ծրագիրն ավարտվել է

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են գարնանը մեկնարկած վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: Ցանկում ներառվել էին բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: 2015 թվականին մայրաքաղաքում նորոգվել է 317 վթարային պատշգամբ: Ծրագիրն իրականացվել է Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական […]

ՀՀ և ՌԴ վարչապետներն առանձնազրույց են ունեցել

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են ակտիվ փոխգործակցությունն   առևտրատնտեսական կապերի զարգացման և ընդլայնման […]

91-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 91-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն` 2015թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Իսակովի 25 հասցեում գտնվող տան բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի, 1924թ. ծնված Վարդուշ Սիմոնյանի […]

Հերթական սարսափելի միջադեպը․ շունը հոշոտել է 1 տարեկան երեխային

Հերթական սարսափելի միջադեպն է տեղի ունեցել Բուրիաթիայում, շունը հոշոտել է 1,5 կես տարեկան երեխային։ Նախնական տեղեկություններով՝ երեխայի մայրը, ով բուժքույր է, փոքրիկին թողել է ամուսնու մոտ ու գնացել հերթապահության։ Հայրը երեկոյան երեխային պառկեցրել է քնելու, ինքն էլ է քնել, սակայն փոքրիկը հորից շուտ է արթնացել ու տանից դուրս է եկել, գրում է Lifenews-ը։ Երբ մայրը […]

Հանդիպում` ՊՆ վարչական համալիրում

Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները և […]

Գնդապետը դիմեց ծայրահեղ քայլի

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարել։ Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեց  «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:։ Նրա փոխանցմամբ՝ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Ավետիսյանը այդ կերպ իր բողոքն է արտահայտում  փակ նիստում կայացված հանձնաժողովի որոշման դեմ։ Հիշեցնենք, վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը մերժել է դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմումը։ Սարուխանյանը տեղեկացրեց նաև, […]

Ինչո՞ւ «Այո» կամ «Ոչ». նոր հեռուստանախագիծ կմեկնարկի

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Facebook-ի իր հանրագրում գրում է. «ՖԲ-յան հերթական դիմումս ուղղում եմ բոլոր այն քաղաքական ու հասարակական ուժերին և դեմքերին, ովքեր հանդիսանում են շահագրգիռ կողմ Սահմանադրության փոփոխությունների կամ անփոփոխ մնալու հարցում: Ես սկսում եմ մի հեռուստատեսային նախագիծ, որին ատաջարկում եմ մասնակցել «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցներին: Նախագիծը իր ձևաչափով` ռեալիթի շոու է: Այսինքն` 20-22 օրերի […]

Ստացվել է 56 հեռախոսազանգ

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 237 հեռախոսազանգ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 196-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 41 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 56 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի