30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը

2015 թ. հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի և «Հայաստան» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպում: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից հանդիպմանը մասնակցել են Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պետրոս Մակեյանը և Հմայակ Հովհաննիսյանը, իսկ «Հայաստան» նախաձեռնության կողմից՝ Աշոտ Մանուչարյանը, Սոս Գիմիշյանը և Գառնիկ Սարգիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կողմերի միջև համագործակցության հարցեր:  

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզային և Պակիստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մամնուն Հուսեյնին՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Աֆղանստանի և Պակիստանի նախագահներին, երկու երկրների ժողովուրդներին`մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ […]

Առաջարկվող էլեկտրոկայանի 1Կվտ-ի ինքնարժեքը կազմում է մոտ 1 ՀՀ դրամ

Վերջերս Հայաստանում արտոնագրվել է բոլորովին նոր տիպի արևային էլեկտրոկայանի նախագիծ, որին տրվել է «ՀՈՎԱԿ» անվանումը: Էլեկտրոկայանի աշխատանքային սկզբունքը շատ պարզ է և հասկանալի նույնիսկ ոչ մասնագետներին: Այստեղ օգտագործվում է բնական քարշի ուժը. այն, ինչը մեզ հայտնի է բնակարանների օդափոխման համակարգերից և ծխնելույզներից: 20-րդ դարում բազմաթիվ հետազոտողներ փորձել են արդյունավետ եղանակներ մշակել այս երևույթը որպես էներգետիկ […]

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Տաջիկստանի վարչապետին /Ֆոտո/

  ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 30-ին Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի հետ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք  հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական, հումանիտար և այլ ոլորտերում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների […]

Թաքուն հույս

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Փոլ Ռայանը: 45-ամյա թեկնածուն ստացել է Կոնգրեսի հանրապետականների ձայների մեծամասնությունը: Այս պաշտոնում նա կփոխարինի Օհայոն ներկայացնող Ջոն Բոներին, ով հրաժարական էր տվել, նշվում է Ամերիկայի հայկական համագումարի տեղեկագրում։ Բեյները Թուրքիայում խոստացել էր` քանի դեռ ինքը խոսնակ է, ցեղասպանության օրինագիծն օրակարգ չի գա: Հատկանշական է, որ Ռայանը […]

«Զբաղված են իմիտացիայով»

ԱԺ քառօրյայի ավարտին լրագրողների հետ կազմակերպվող ճեպացրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իր հայտարարությունները մեջբերում են կոնտեքստից դուրս: Խոսքը այն հայտարարության մասին է, որտեղ նա արձագանքել է «Նոր Հայաստանի» հայտարարություններին, թե նրանք դեկտեմեբերի 1-ից պատրաստվում են ճնշում գործադրել իշխանությունների նկատմամբ: Բաղդասարյանը հերքեց, թե ասել է, որ «Նոր Հայաստանով» պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Բաղդասարյանը պարզաբանեց, որ […]

Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը։ Այս քայլով Պարագվայի Սենատը […]

«Նոր Սահմանադրությունը նոր մարդու ձևավորման հիմք է դնում Հայաստանում»

«Նախկին՝ անձնակենտրոն սահմանադրությունից անցնում ենք հասարակակենտրոն սահմանադրության»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: «Նոր սահմանադրությունը նոր մարդու ձևավորման հիմք է դնում Հայաստանում, այն ոչ այնքան կարևորում է անձերի և լիդերի դերը, որքան՝ թիմը»,-Վահրամ Մկրտչյանը՝ հավելեց, որ առաջարկվող սահմանադրությամբ  անցում է կատարվում մի ժամանակաշրջանի, երբ ոչ թե անձը, այլ քաղաքական ուժը պետք […]

Skype-ում ավելացվել է նոր ֆունկցիա /վիդեո/

Microsoft ընկերությունը վերջերս թողարկեց Skype-ի վեբ տարբերակը, որի շնորհիվ հնարավոր դարձավ առանց Skype ծրագրի տեղադրման օգտվել այդ ծառայությունից: Վերջերս Skype-ում ավելացել է նաև նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս Skype-ի հաշիվ չունեցող օգտատերերին միանալ տեքստային  խոսակցությանը կամ զանգին: Դրա համար պետք է ընդամենը բացել անհրաժեշտ հղումը, որն ուղարկել է խոսակցություն ստեղծողը: Եթե Դուք չունեք Skype-ի հաշիվ, […]

Տեսախցիկը ֆիքսել է Բաշկիրիայում հայերի սպանդի մանրամասները /վիդեո/

Համացանցում են հայտնվել տեսախցիկների ֆիքսած կադրերից, որոնց վրա երեւում են Բաշկիրիայում 7 հայերի ուղղությամբ կրակած անձինք։ Նրանք 8 հոգի են եղել: Տեսանյութը հրապարակել է ռուսական Lifenews-ը; Կադրերում երեւում է, թե ինչպես է 02:44-ին «Հյուսիս» բազայի տարածքին մեքենա մոտենում, հետո դարպասից մարդիկ են ներս մտնում եւ դանդաղ շարժվում դեպի ավտոսերվիս: Նրանք մուգ հագուստով, գլխարկը քաշած գլխներին։ Նրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի