2015-ի ամենահնչեղ հարսանիքները /ֆոտո/
Նախորդ՝ 2015 թվականը լի էր հարսանիքներով, որոնք բավականին լայն հնչեղություն ստացան, որոնք էին դրանք։
Քեմերոն Դիաս և Բենջի Մեդեն
Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Քեմերոն Դիասն ու երաժիշտ Բենջի Մեդդենը ամուսնացան 2015-ի հունվարի 5ին։
Տատյանա Նաֆկա եւ Դմիտրի Պեսկով
2015-ի ռուսական հարսանիքիներից ամենաքննարկվածը թերեւս օլիմպիական չեմպիոն, գեղասահորդուհի Տատյանա Նաֆկայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հարսանիքն էր։ Հարսանիքը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին՝ Սոչիում։ Նախ նրանք պսակադրվել են տեղի ամենահայտնի հյուրանոցներից մեկում, հետո էլ ուրախությունը շարունակել հյուրանոցի տանիքին տեղակայված շքեղ ռեստորանում։
Հարսանիքը վարել են Դմիտրի Խրուստալյովն ու Եկատերինա Վարնավան, երգել են Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Վալերի Մելաձեն, Լեոնիդ Ագուտինը, Անժելիկա Վառումն ու բազմաթիվ այլ հայտնի աստղեր։
Ջոնի Դեփ եւ Էմբեր Հերդ
Հայտնի հոլիվուդյան դերասանն ու նրա ընտրյալն ամուսնացան փետրվարի 7-ին՝ Բահամյան կղզիներում։
Քսենիա Բորոդինա եւ Կուրբան Օմարով
«Дом-2»-ի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան եւ նրա ընտրյալ Կուրբան Օմրովն ամուսնացան հուլիսի 3-ին։ Հարսանիքը տեղի ունեցավ Մոսկվայի «Նապոլեոն» ռեստորանում, ներկա էր 200 հոգի։ Իբրեւ հարսի պար՝ Բորոդինան ընտրել էր դաղստանական ազգային պարը՝ որպես նվեր դաղստանցի ամուսնուն։ Ապա երիտասարդները փուչիկներ բաց թողեցին երկինք, որոնց վրա գրված էր՝ Բորոդինա։
Զույգն ամուսնացավ Սուրբ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ին, Բրիտանիայում։
Վերա Բրեժնեւա եւ Կոնստանտին Մելաձե
Բոլորովին վերջերս ռուս հարսակաությունը ցնցվեց այն լուրից, որ Վերա Բրեժնեւեան եւ Կոնստանտին Մելաձեն գաղտնի ամուսնացել են։ Այդ մասին հոկտեմբերի 24-ին գրել էր իտալական թերթերից մեկը։ Զույգը գաղտնի ամուսնացել էր Միլանում եւ մինչ օրս գաղտնի են պահում հարսանիքի մանրամասները։
Արքայազնն ու նախկին մոդելն ամուսնացան Ստոհկոլմում՝ հունիսի 13-ին։
Միլա Կունիս եւ Էշտոն Քետչեր
Տարվա ամենասպասված հարսանիքներից մեկը հոլիվուդյան այս աստղերի հարսանիքն էր։ Զույգն ամուսնացավ հուլիսի 4-ին, Կալիֆորնիայում՝ այգում։
Ջենիֆեր Էնիսթոն եւ Ջասթին Թերու
Հոլիվուդյան դերասանները համեստ հարսանիք արեցին Կալիֆորնիայում՝ օգոստոսի 5-ին։