16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թողնում ենք վիրավորանքները անցնող տարում

Ամանորից առաջ մենք սովորաբար վերադարձնում ենք պարտքերը եւ մաքրում ենք տունը: Սակայն պետք է նաեւ հոգեկան հանգստություն ձեռք բերել: Եթե ցանկանում եք ձեզ համար նմանատիպ նվեր անել, դրա համար որոշ ջանքեր պետք է գործադրեք:

Դեկտեմբերի վերջին սովորաբար ներանձնային խնդիրներն ավելի խորանում են: Օրինակ, ձեր ընտրյալը չի ցանկանում Ամանորը անսովոր միջավայրում դիմավորել, ձեզ ցանկանում են այցելել օտար մարդիկ, մինչդեռ դուք ուզում էիք ամանորը մտերիմների շրջանում դիմավորել, գործատուն ստիպում է աշխատել տոնական օրերին, երեխաները թանկարժեք նվերներ են ուզում, իսկ դուք այդքան փող չունեք: Մի խոսքով, խնդիրների առիթներ շատ կան, եւ դուք արդեն նյարդային գերլարված վիճակում եք:

Այս վիճակում միայն մի բան կօգնի` սովորեք ներել: վիրավորանքը ներսում պահելը անչափ վտանգավոր է: Վատ էմոցիաներ զգալիս ձեր մեջ այնպիսի հորմորններ են առաջանում, որոնք վնասում են ձեր առողջությանը:

Երբ սովորեք ներել վիրավորանքները, առողջական վիճակը կբարելավվի: եւ հետո, նեղացած մնալը մարդուն չար է դարձնում: Եթե ձեզ ինչ որ մեկը նեղացրել է, վատությամբ մի պատասխանեք: Իսկ ներելու համար պետք է սառը դատեք, հիշեք, թե ինչից սկսվեց խնդիրը եւ գուցե հասկանաք, որ հիմքում ոչ մի լուրջ բան չկար: այս պարագայում ձեզ համար ներելը շատ ավելի հեշտ կլինի:

Ու հիմա, քանի դեռ հրաշալի շանս ունեք, Ամանորից առաջ թողեք վիրավորանքներն ու կուտակված չարությունը նախորդ տարում, նոր տարի մտեք դրական էմոցիաներով ու բարձր տրամադրությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ