«Ժողովուրդ» օրաթերթի հայտարարությունը
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավով տեղեկացնում է, որ այսօր օրաթերթը լույս չի տեսել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության գործունեության կամ անգործության հետեւանքով: Գիշերը 01:00-ին, երբ թերթի տպագրության ավարտին րոպեներ էին մնացել, հոսանքազրկվեց Կենտրոն վարչական շրջանի մի հատվածը, այդ թվում` Աբովյան 22ա հասցեն: Հեռախոսազանգերին պատասխանող աշխատակիցը սկզբում հավաստիացրեց, որ երկու ժամվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, աշխատանքներ են տարվում: Սակայն երկու […]





































