15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ է կարդում Միքայել Մելքումյանը

Այսօր Գիրք նվիրելու օրն է: Henaran.am-ի զրուցակիցը ԲՀԿ-կան պատգամավոր Միքայել Մելքումյանն է, ով նշեց, թե քաղաքականության մեջ իրեն շատ է օգնում գիրք կարդալը:

‹‹Սիրում եմ կարդալ  ուսումնասիրություններ ականավոր քաղաքական գործիչների մասին: Կարդացել եմ ուսումնասիրութուններ Մարգարետ Թետչերի, Չերչիլի, նույնիսկ Բեռլուսկոնիի մասին: Կան կերպարներ, որոնց մասին կարդալն ինձ համար շատ հետաքրքիր է: Մեր նորանկախ պատմության մեջ այդպիսի կերպար է եղել Հրանտ Վարդանյանը››:

‹‹Հենց հիմա թերթում եմ մեր ամբիոնի կողմից հրատարակված գիրքը: Ուսումնական ձեռնարկ է՝ տնտեսագիտությանը վերաբերող: Սիրում եմ կարդալ նաև ռազմարվեստի երախտավորների մասին››:

Միքայել Մելքումյանը նշեց, որ վերջին շրջանում քիչ է կարդում գեղարվեստական գրականություն: Նախընտրում է կարդալ մասնագիտական գրականություն, քաղաքականությանը վերաբերող ուսումնասիրություններ ու ձեռնարկներ,  ինչպես նաև դետեկտիվ գրականություն: Պատգամավորը շեշտեց, որ սիրում է վերընթերցել արդեն իսկ մի քանի անգամ ընթերցած գիրքը, քանի  որ ժամանակի հետ համընթաց՝ փոխվում են մարտահրավերները ու, ըստ այդմ, մարդը սկսում է ամեն երևույթ ընկալել նորովի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ