25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գալուստ Սահակյանը ցավակցում է

ՀՀ Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ ռեժիսոր, սցենարիստ, արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի մահվան կապակցությամբ: Արման Մանարյանը մեր կինոարվեստի այն տաղանդավոր դեմքերից էր, ում անվան հետ է կապվում հայ կինոյի մի հարուստ ժամանակահատված: Նրա գործունեությունը՝ ի դեմս իր նկարահանած եւ իր մասնակցությամբ ստեղծված կինոֆիլմերի, մեր մշակույթի մնայուն էջերից է, էջեր, որոնք նրա նվիրումի,աշխատասիրության ու արվեստի […]

Ոսկու որոնումներ՝ Սոտքի հանքավայրից դուրս

«ՌԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ –ն մտադիր է մեծացնել Սեւանա  լճի ավազանում ոսկու որոնման աշխատանքների  տարածքը: Ընկերությունը, որը թույլտվություն է ունեցել ուսումնասիրել Սեւանա լիճ թափվող Սոտք գետի Տիգրանագետ վտակի հունի նստվածքները, այժմ ցանկանում է ուսումնասիրություն կատարել նաեւ Սոտք գետի Ոսկեջուր վտակի վերին հոսանքներում: Ընդհանուր ընկերությունն օգտագործելու է 414.1 հա տարածք, որը պատկանում է Սոտք համայնքին: Ընկերության նոր […]

Հրաժեշտի հանդիպում ՀՀ- Վրաստանի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 17-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: ՀՀ ԱԺ նախագահը արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում եւ նշել, որ բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկված խնդիրների լուծումը նպաստել է հայ-վրացական համգործակցության առաջընթացին: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում թե՛ համագործակցությունը […]

Դիարբեքիրում բախումների պատճառով լրջորեն տուժել են հայկական եկեղեցիները /ֆոտո/

Դիարբեքիրի Սուր շրջանն արդեն 78 օր շարունակվող պարետային ժամի և զինված բախումների պատճառով մեծապես տուժել է: Թուրքական «Dicli» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ մասամբ վնասվել է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, գրում է Ermenihaber.am-ը: Սոցկայքերում տարածված լուսանկարների և լուրերի համաձայն՝ այս շրջանում բախումներից ավերված այլ պատմական կառույցների թվում հայտնվել է նաև Սուրբ Կիրակոսը, […]

Բոլորովին նոր մոտեցումներով ու գաղափարներով

Երևանում քաղաքապետարանի ենթակայության հինգ թանգարան է գործում՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցը, Երևան քաղաքի պատմության, Ֆրիտյոֆ Նանսենի, Երևանի ժամանակակից արվեստի և Կարեն Դեմիրճյանի թանգարանները: Մշակութային այս օջախներում առկա հիմնախնդիրներին ծանոթանալու և դրանց հնարավոր լուծմանը նպաստելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պատասխանատուները վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հովհաննիսյանի հետ միասին շրջայցեր են կատարել թանգարաններում: Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ աշխատանքային […]

ՀԱԿ-ը բացառիկ կոչ ունի

«Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, առաջին հերթին ԱԺ խմբակցություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, ամբողջ հասարակությանը, նաև լրագրողներին այս պահին կենտրոնանալ կարևորագույն իրադրության վրա վրա: Պետք է կազմակերպենք միասնական պահանջների պլատֆորմ» ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը ունի կոնկրետ ծրագրավորված պահանջ և փորձելու է իր շուրջը […]

Գյումրեցու ականջ կտրող կասկածյալը ձերբակալվել է

Երեկ Շիրակի մարզում վիճաբանության ժամանակ 23-ամյա երիտասարդի ականջը կտրելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով: Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից հավելելով, որ կասկածյալը ձերբակալվել է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեպքը տեղի է ունեցել Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ: Գյումրեցի 23-ամյա երիտասարդը դեպքից հետո […]

Հայաստանն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում

2016թ-ին Հայաստանի Հանրապետությունը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2016թ. հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 150,039.00 ամերիկյան դոլար, որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2016թ. տարեկան անդամավճար: Պատվո ցանկում ընգրկվել են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում […]

Մնալու է ոչ թե մինչև վաղը կամ վաղը չէ մյուս օրը, այլ միշտ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի  կարծիքով` Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը նշանակում էր, որ վերջինս  չի հեռանա և  կշարունակի ղեկավարել Հայաստանը:  ‹‹Նախագահն իր ելույթով հստակ ասաց, որ ինքը մնալու է, ու մնալու է ոչ թե մինչև վաղը կամ վաղը չէ մյուս օրը, այլ միշտ: Սերժ Սարգսյանը յուրայիններին հասկացրեց, որ անփոխարինելի մարդիկ չկան: Նախագահը մարդկանց բացատրեց, որ ովքեր  ուզում […]

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին առաջին կորուստներն է ունեցել

Անկարան պաշտոնապես խոստովանել է, որ, Սիրիայի սահմանին ռազմական գործողությունների արդյունքում առաջին կորուստներն է ունեցել։ Ինչպես պարզվել է, զինծառայողը մահացու վնասվածք է ստացել Սիրիայում ապրող քրդերի հետ զինված բախումների արդյունքում։ Վերջին օրերին Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին իրավիճակը լարված է։ Թուրքական ռազմական գործողությունների հետեւանքով  քրդական կողմը 68 զոհ է արդեն ունեցել, գրում է newsli.ru-ն։ Հարկ է նշել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի