Երեւանցիներին անակնկալ էր սպասվում /վիդեո/
Հայաստանում փետրվարի 19-ին, հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը մեր երկրում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը գիրք նվիրելու օրվա առթիվ անակնկալ է պատրաստել ընթերցասերների համար: Գրադարանը այսօր գրքեր է նվիրում այցելուներին:
«Այսօր ժամը տասից չորսը գրքեր ենք նվիրում մեր ընթորցողներին: Մեր ընթերցողներին այսօր ավելի քան երկուսից երեք հազար գիրք ենք նվիրելու: Պետք է նշեմ, որ որպես նվեր տրվող գրքերի շարքում կան նաև օգտագործված գրքեր, բայց դրանք թարմ վիճակում են: Ուրախությամբ պիտի նշեմ, որ օրական հազարից հազար երկու հարյու հարյուր ընթերցող է գալիս մեր գրադարան››, – նշեց Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն ՀասմիկԿարապետյանը:
Գրադարանի աշխատակից Սյուզաննա Նազարյանն իր հերթին նշեց, որ գիրք նվիրելը գրադարանի համար արդեն բարի ավանդույթ է դարձել: Վերջինս շեշտեց, որ որ այս միջոցառումը գրադարանը կազմակերպել է իր ռեսուրսների հաշվին: Գրքեր են նվիրվել նաև մի քանի սահմանամերձ գյուղերի դպրոցներին ու մայրաքաղաքների դպրոցներին:
«Մեր նվիրած գրքերը ոչ միայն հայալեզու են, այլև օտար լեզուներով: Ցանկացած մարդ կարող է օգտվել մեր նվիրատվությունից: Աշխատում ենք անել այնպես, որ բոլորին էլ բաժին հասնեն մեր նվերներից: Յուրաքանչյուրին մեկ-երկու գիրք ենք նվիրում››, – նշեց Սյուզաննա Նազարյանը: