Այն, ինչ ունի

Յուրաքանչյուրը հայտարարագրում է այն, ինչ ունի: Հիմա հայտարարագրել է այն, ինչ ունի: Ուրախալի կլինի, եթե մարդը կարողանա իր ծառայության ընթացքում նաեւ կարողություն ստեղծել: Պետք է ուրախանալ, երբ մարդիկ միջոցներ են ունենում` որքան բարեկեցիկ լինեն մեր մերձավորները, շրջապատը, այնքան ուրախալի է, ասել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գերոգի Կուտոյանի հասարակական լայն քննարկման առարկա դարձած հայտարարագրի հետ կապված հարցին, թե վերջինս անգամ տուն, ավտոմեքենա չունի:
Ինչ վերաբերվում է Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետին, որտեղ նշվում է, թե ղեկավար կարող է նշանակվել այն ծառայողը, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է համակարգում բարձրագույն խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում, որի հիման վրա պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել ՍԴ, Նահապետյանը նշել է, թե որեւէ մեկը չի կարող վիճարկել օրենքի այդ դրույթը, այստեղ որեւէ իրավական խնդիր չկա:
Գոյություն ունի ԱԱ մարմիններում, իրավապահ համակարգում ծառայողների, պաշտոնների համապատասխանության կարգ. Նահապետյանը խորհուրդ է տալիս ծանոթանալ :