15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Նոր հնարավորություն վարորդների համար

Գործադիրի հաստատմանն է ներկայացվել նախագիծ, որի ընդունման դեպքում կպարզեցվի վարորդ-ԱՊՊԱ փոխհարաբերությունները: Ըստ այդմ` ավտովթարի մասնակից վարորդների կողմից լրացվող համաձայնագիրը թույլ կտա վերջիններիս առանց ապահովագրական ընկերությունների ներկայության` վթարի մասնակից կողմերի փոխհամաձայնությամբ լրացնել համաձայնագիրը` խուսափելով ժամերով ԱՊՊԱ-ին սպասելուց:

Եթե նախագիծն ընդունվի, 50 հազար դրամը չգերազանցող ավտովթարների ժամանակ վարորդները տեղում համաձայնության կգան, կլրացնեն համաձայնագիրը եւ կազատեն վթարի վայրը: Միայն թե դժվար է ասել` կընդունեն արդյոք վարորդներն իրենց մեղավորությունը առանց ԱՊՊԱ-ի աշխատակցի հաստատման: Ոչ վաղ անցյալում վթարները մեղմ ասած` տուրուդմփոցի էին վերածվում հենց այս հարցի շուրջ` ով է մեղավորը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ