25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Քրեական գործ է հարուցվել ոստիկանի նկատմամբ

Քաղաքացի Գոհարիկ Ս.-ն, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում, հայտնել է ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ տվյալներ:

ՀՔԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Գոհարիկ Ս.-ն հայտնել է, որ ոստիկանության ծառայողի ուղղորդմամբ ինքն ու եղբայրը թմրամիջոցներ են գցել իրենց տանը հյուրընկալված ծանոթների հագուստների և նրանց ավտոմեքենաների մեջ: Այնուհետև ոստիկանության նույն ծառայողը հիշյալ անձանց քրեական պատասխանատվության չենթարկելու համար նրանցից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք:

Գոհարիկ Ս.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ