18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատրաստ են վերցնել այնքան վարկ, որքան կտրամադրեն

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ արտահերթ մտցրեց կառավարության նիստ` ՀԲ-ից էներգետիկ նոր վարկ ստանալու մասին հարցը:

Համաշխարհային բանկը Հայաստանին արտոնյալ պայմաններով վարկ կտրամադրի՝ ՀԷՑ-ի պարտքը մարելու համար: Վարկի մարման ժամկետը 30 տարի է, արտոնյալ ժամանակաշրջանը՝ 14 տարի, տոկոսադրույքը՝ տարեկան 1.5 տոկոս:

Առաջին հայացքից 1.5 տոկոսը փոքր տոկոս է երևում, սակայն թե հաշվի առնենք մեր երկրի սոցիալական վիճակն ու վարկային պորտֆելի ծավալները, պատկերը կփոխվի:

‹‹1.5 տոկոսը լավ տոկոս է, բայց մեր վարկերի ծավալները մեծ են: Վարկ վերցնելուց խուսափելու փոխարեն կարելի է մեծացնել ներդրումների ծավալները: Այնպիսի տպավորություն է, որ վարկ վերցնողները վերցնում են՝ պարտքը թողնելով սերունդների վրա: Երեսուն տարի անց, տեսե՛ք՝ որքան սերունդներ փոխված կլինեն: Այժմ մեր իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որ թվում է՝ պատրաստ են վերցնել այնքան վարկ, որքան որ իրենց կտրամադրեն››,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ