07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

H1N1-ից երեխա է մահացել

Այսօր առաջին օրն է, որ  սուր շնչառական վարակներով պայմանավորված` իրավիճակը ոչ միայն կայունանում  է, այլև արձանագրվում է դեպքերի նվազում: Մինչև այժմ ամեն օր նկատվում էր հիավանդացության աճ: Հունվարի 11-ին առողջապահության  նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսից հետո մինչև ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, այսօր ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է` 396: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում […]

Փլուզվել է տան տանիք

Հունվարի 12-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից փլուզվել է: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ ս.թ հունվարի 10-ին ձյան ծանրությունից փլուզվել է 2-րդ փողոցի թիվ 11 տան 120 քմ տանիքից մոտ 40 քմ:

Արգելափակվել է ավտոմեքենա

Հունվարի 12-ին, ժամը 14.59-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «Toyota Prado» մակնիշի 21 UO 555 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Մ.) […]

Գերմանիան կոչով դիմել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին

Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածներն ու վիրավորվածները հիմնականում Գերմանիայի քաղաքացիներ են: Թուրքական «Karar.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայթյունից հետո Գերմանիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, գրում է Ermenihaber.am-ը: «Այսօր առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր են եղել: Պայթյունը մեծ վնաս  է հասցրել: Ստամբուլում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք հեռու մնալ հրապարակներից, […]

Տոնական համերգ՝ Հանրապետության հրապարակում

Սիրելի՛  համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանը հունվարի 13-ին` ժամը 20-ին, բոլորին սիրով հրավիրում է Հանրապետության հապարակ՝ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ «Իմ հին ու նոր Նոր տարի»  խորագրով տոնական համերգային ծրագրով նշելու հին Նոր տարին: Միասին, սիրով ու բարձր տրամադրությամբ ամփոփենք ամանորյա տոները: Երևանի քաղաքապետարան    

Հրաժարական է տվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հունվարի 12-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, որտեղ մասնավորապես ասվում է. «Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»:

Քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված հետագա քայլերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները: Կառավարության ղեկավարին, մասնավորապես, ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ ստեղծվելիք արտահանման խթանման խորհուրդի գործունեության գերակա ուղղությունների, մեխանիզմների և գործիքակազմի վերաբերյալ: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, արծարծվել են խորհրդի աշխատակարգին և գործունեության առաջնահերթություններին վերաբերող հարցեր: Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հորդորել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին […]

Պայթյունն իրականացրել է սիրիացի մահապարտը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ  Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում պայթյունն իրականացրել է սիրիացի մահապարտը, հայտնում է Ermenihaber.am-ը: Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին Էրդողանը հայտնել է  դեսպանների 8-րդ համաժողովում ելույթի ընթացքում: Էրդողանը նշել է, որ այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ահաբեկչությունը կանխելու համար հարկավոր է դրա դեմ միասնաբար պայքարել: […]

Մորս մահից հետո անտեր էի.մարզիկ-դերասանի սրտառուչ պատմությունը

«Չգիտեմ ինչպես կիսեմ իմ ուրախությունս՞ երևի միանգամից ասեմ ՝ ես միշտ մտածել եմ որ ամբողջ երկրագնդում ես մենակ եմ, չունեմ հարազատներ ու բարեկամներ բայց…  բայց 2 օր առաջ գտան ինձ իմ բարեկամներս,իմ արյունակիցները ու 33 տարի անց ես իմացա որ մենակ չեմ աշխարհում ու հիմա սիրտս պայթում է ուրախությունից։  Չկա մեկ այլ նմանատիպ ուրախություն որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված