10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Միհրան Պողոսյանը հանդիպել է Մայքլ Ջեկսոնի հետ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը մարտի 9-ին Բիրմինգեմում հանդիպել Անգլիայի Բարձր Դատարանի հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահ Մայքլ Ջեկսոնի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու երկրների գործընկեր ծառայությունների աշխատանքը կարգավորող իրավական ակտերը, քննարկվել են գործընկեր ծառայությունների միջև համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները: ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ […]

ՀԷՑ-ից զգուշացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:30-14:30 Թաիրով փ. 10-46 սեփական տները, Նորագյուղ 64-350 սեփական տները մասնակի, Իսակովի պող. 3/1, 3/2 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, 11:00-13:00 Լեփսուսի փ. 27, 29, 33, 35, 37, 39, […]

Կառավարությունը վերացրեց ԵՏՄ-ից ՀՀ ավտոմեքենաների ներկրման համար գանձվող ավելացած արժեքի հարկը

Այսօր կառավարության հերթական նիստին փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց  «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագիծը: Նա նշեց, որ նախագիծը ներկայացրել […]

Փետրվարին սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում

2016թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 3.2% գնանկումով: Այս ցուցանիշներն հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդմ, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ: Հանրապետության դիտարկվող […]

Կանխվել են ինքնասպանության փորձերը

Մարտի 9-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակի կամրջից քաղաքացին (մոտ 40 տ.) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը: Ինքնասպանության փորձ գործած Հ. Կ.-ին (1973 թ. ծնված) հանձնել են ոստիկանության աշխատակիցներին: Մեկ այլ հաղորդագրությամբ նույն օրը՝ ժամը 19.23-ին. տեղեկատվություն է […]

Առաջին անգամ

Այսօր կառավարության նիստին առաջին անգամ մասնակցում է ֆինանսների նախարարությունից առանձնացված Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով բավական ինքնավստահ շրջում էր միջանցքում/ Նիստի մեկնարկից առաջ Հովսեփյանին շնորհավորեցին գործընկերները:

Փոփոխություններ

Գործադիր մարմինն այսօրվա նիստում հաստատեց Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու նախագիծը, ինչպես նաև նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և ՀՀ նախագահի 2016 թվականի փետրվարի 24-ի հրամանագրի […]

Ողբերգական ավտովթար. զինծառայողներ են զոհվել

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 34 CC 745 համարանիշի «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քյարքիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 350 մետր գահավիժելով՝ հայտնվել է ձորում: Վթարի հետևանքով Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Կարապետյանը, Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, […]

Հարված թիկունքից

ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ծավալուն հոդված է հեղինակել Հայաստանի մասին, որտեղ անդրադարձել է հայկական բանակի հնարավորություններին եւ Հայաստանի դերին՝ հնարավոր ռուս-թուրքական պատերազմում։ Հեղինակն իր «Ֆորպոստ հարցերով» հոդվածում մանրամասն թվարկել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում առկա ռազմական տեխնիկան եւ սպառազինությունները։ Նա անգամ զորամասերի անվանումներն ու գտնվելու վայրերն է նշել, թեեւ Հայաստանում դա պետական […]

Սա հանցագործություն է. Հրապարակ

Ռադիոտան բակում արծաթափայլ եղեւնիներ են կտրել, ինչպես նաեւ այլ ծառեր ու թփեր։ Կարելի է ասել՝ ողջ բուսականությունը, որ այստեղ եղել է խորհրդային ժամանակներից, վերացրել են։ Գետնին տապալված կանաչ սաղարթներն ու թարմ, լացող կոճղերը ֆիքսել է «Ա1 +»–ի տեսախցիկը։ Ռադիոտան աշխատակիցների հետ հարցուփորձից պարզեցինք, որ կտրվել է մոտ 25–30 արծաթափայլ եղեւնի, ինչը հանցագործություն Է։ Ակտավորել Է արդյոք բնապահպանության տեսչությունը արծաթափայլ եղեւնիների հատումները։ Տեսչության պետ Հակոբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի