07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը դատապարտելի է. Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 12-ին հանդիպումներ է ունեցել Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկ Սիլաստե-Էլինգի եւ Ռիիգիկոգուի խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Հանդիպումների ընթացքում երկուստեք կարեւորվել է  միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդումը եւ հետագա զարգացումը, որին նպաստում են հանդիպումներն […]

Պայթյունից բացի` նաև խոշոր հրդեհ Ստամբուլում /ֆոտո/

Ստամբուլում այսօր առավոտյան ժամերին տեղի ունեցած պայթյունից բացի քաղաքի մեկ այլ թաղամասում` Մալթեփեում, հյուրանոցներից մեկի շինհրապարակում խոշոր հրդեհ ե բռնկվել, գրում է Ermenihaber.am-ը: Ականատեսների պնդմամբ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո 12 հարկանի հյուրանոցը կրակի մեջ է հայտնվել: Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` դեպքի վայր են մեկնել մեծ թվով շտապ օգնության և հրշեջ […]

Մեկնարկել են  մայրաքաղաքի փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Փոսերը գոյացել են նախորդ տարեվերջին սկսված ու մի քանի օր տևած առատ տեղումներից հետո, սակայն  գերազանցապես այն ճանապարհներին, որոնք նորոգվել էին տարիներ առաջ: Ճանապարհաշինական ընկերությունների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների համաձայն վերջինները գործընթացն իրականացնում են սեփական միջոցներով`նախապես գույքագրված այն փողոցներում, որտեղ և […]

Հիվանդությունը սկսում է նահանջել

Սուր շնչառական վարակների կանխարգելիչ և բուժական լայնածավալ աշխատանքները շարունակվում են։  Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Երեկ նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ  հնչեցված  ցուցանիշներում առկա է բարելավում։ Հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաև վերակենդանացման բաժանմուքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է  սուր շնչառական վարակներով հիվանդացության […]

«Ուլիս Երևան» ակումբի մարզիչը կեղծել են խաղերը և կաշառք ստացել

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից  կաշառք ստանալու դեպք: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը: 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային  «Ուլիս  Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ /պաշտպան/ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր  Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը […]

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չկան

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջը, նախնական տեղեկություններով՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չկան: Հիշեցնենք, որ Ստամբուլում այսօր մահապարտը պայթեցրել է ինքն իրեն, ինչի արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ։

Պարսից ծոցի երկրներն անհանգստացած են

«Նավթի գների ներկա անկման ֆոնին Պարսից ծոցի երկրներին անհանգստացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելը»,- այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  արաբագետ Արաքս Փաշայանը: Նրա խոսքով, պատժամիջոցների հանումը Իրանին հնարավորություն կտա ակտիվորեն մտնել նավթի համաշխարհային շուկա: Իրանագետի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ լարվածությունը նորություն չէ, սակայն կան մի շարք նոր պատճառներ այս երկու երկրների միջեւ […]

Մահվան ելքով վրաերթ` Մյասնիկյան պողոտայում

Հունվարի 11-ին, ժամը 07.40-ին, «Ջիպ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Վարսենիկ Մովսիսյանին, ով տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Կատարվում է քննություն:  

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, մասնավորապես՝ «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի […]

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 15-ը․ մանրամասներ

Այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 10:20-ին Ստամբուլի զբոսաշրջային կենտրոններից մեկում՝ Սուլթանահմեթ հրապարակում, ուժգին պայթյուն է որոտացել, գրում է Ermenihaber.am-ը: Պայթյունի հետևանքով զոհվել է 10 հոգի, վիրավորել է՝ 15-ը: Այս մասին «CnnTürk»-ի ուղիղ եթերում հայտնել է առողջապահության նախարարության Ստամբուլի նահանգային վարչության պետ Սելամի Ալբայրաքը: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հիմնվելով ականատեսների հայտնած տեղեկությունների վրա, նշում  է, որ պայթյունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված