31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հանդիպել են ՀՀ և Արցախի արտգործնախարարները

Մարտի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ուրախ եմ ողջունել Ձեզ արտգործնախարարության նոր շենքում՝ որպես առաջին պաշտոնական հյուր։ Դա առանձնահատուկ խորհուրդ ունի»: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանն ու […]

Վարչապետը տնտեսվարողների հետ քննարկել է տեղական արտադրության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը կարևորել է տնտեսվարողների հետ հանդիպումը և նշել, որ կառավարությունն անելու է ամեն ինչ՝ տեղական արտադրությունը խթանելու և նոր թափ հաղորդելու ուղղությամբ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ պետությունը պատրաստ է տարբեր գործիքակազմերով օժանդակություն ցուցաբերել ընկերություններին՝ նպաստելով արտադրական ծավալների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել […]

Ջորջ Քլունին դավաճանո՞ւմ է կնոջը /ֆոտո/

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիին պապարացիները բռնացրել անծանոթ շիկարհեր կնոջ հետ համբուրվելիս՝ Լոս-Անջելեսի ռեստորաններից մեկի մոտ։ 54-ամյա դերասանը գրկել էր կնոջը փողոցում ու համբուրում էր նրա շրթունքները։ Հիշեցնենք, որ Քլունին ամուսնացած է 38-ամյա փաստաբան Ամալ Քլունիի հետ։  

Մարտի 21-ին Երևանում և մարզերում սպասվում են հոսանքազրկումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:30-14:30  Չարենցի փ. 59 շենքը, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1, Մանուկյան փ. 36 սեփական տները, Այգեստան4-րդ փ. 1-25; 5-րդ փ. 1-17; 6-րդ փ. 2-18; 12-րդ փ. 12-26 սեփական տները, Մարտի 8-ի […]

Խնդրանք և պահանջ. բժիշկ Արամ Սարգսյանը դեմ է անհարգալից վերաբերմունքին

Օրերս համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է շտապօգնության բժիշկը խոսում տարեց տղամարդու հետ, ում ինքնազգացողությունը վատացել էր : Նրան օգնություն ցուցաբերելու համար հրավիրվել էր շտապ բժշկական օգնություն: «Արի գոնե, նստի: Այ մարդ, ստեղ հազար հատ մարդ կա, հո դու խայտառակ չե՞ս: Չես գալի՞ հըմի հիվանդանոց, հավեսդ չունեմ»,- ասել էր բժիշկը […]

Վարչապետն ընդունել է Վլադիմիր Պուչկովին

    Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտ­պանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովին: Վարչապետը շնորհավորել է Վլադիմիր Պուչկովին՝ Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայությունների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահի կողմից Բարեկամության շքանշանով պարգևատրվելու առթիվ և բարձր գնահատել նրա ներդրումը […]

«Թումո» կենտրոնին տրամադրվել է հողի հարկի գծով արտոնություն

Երևանի ավագանու մարտի 18-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկման է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով Սիմոնյան կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով  արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է հիմնադրամի կողմից մինչ այժմ զբոսայգում մեծածավալ բարեկարգման, ինչպես […]

Արոնյանը հաղթել է

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ժամեր ձգված պարտիայում հաղթեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Տուրի ամենաերկար պարտիան հենց Արոնյան-Նակամուրա մրցախաղն էր, որտեղ Արոնյանը սպիտակներով հաղթեց մրցակցին: Այժմ Արոնյանը 4 միավորով առաջատարներից մեկն է: Նույնքան […]

Բաց երկնքի քաղաքականությունը արդյունքներ է տալիս

Հայաստանում հայտարարված բաց երկնքի քաղաքականությունը որոշակի արդյունքներ է տալիս, իսկ երկրի հասնելիությունը շատ կարևոր է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Այսօր քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը` հավելելով, որ երկրի հասանելիությունը կարևոր հարց է. «Տրանսպորտը, այդ թվում` ավիացիան և զբոսաշրջությունը, փոխկապակցված են, առանց տրանսպորտի մատչելիության ցանկալի մակարդակ չի ապահովվի»: Զբոսաշրջության ցուցանիշներին անրադառնալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված