25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Հայաստանում մարտի 20-ին կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակում Երեւանում եւ ՀՀ մարզերում կանցկացվեն շուրջ 600 ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական եւ հանրակրթական միջոցառումներ:

Միջոցառումները տեղի կունենան թանգարաններում, գրադարաններում, համալսարաններում, հանրակրթական, արվեստի ու երաժշտական դպրոցներում:

2009 թվականից Հայաստանը համագործակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ` մասնակցելով Հայաստանում եւ արտերկրում կազմակերպվող միջոցառումներին: Համագործակցությունն առավել ակտիվացել է 2012 թվականին, երբ հոկտեմբերին Կինշասայում /Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն/ կայացած գագաթաժողովին Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության լիիրավ անդամ:

2009-2015 թթ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ՝ հանրահայտ երգիչներ Գարուի, Լարա Ֆաբիանիի, Էլեն Սեգարայի, Պատրիսիա Կաասի, Շարլ Ազնավուրի համերգները, թատերական, գրական միջոցառումներ, ցուցահանդեսներ, երաժշտական երեկոներ, հեքիաթասացության օրեր, որոնց մասնակցել են մի շարք կազմակերպություններ` Հայաստանից եւ Ֆրանսիայից: Ֆրանկոֆոնիայի մասնակիցների եւ միջոցառումների թիվը տարեցտարի գնալով ավելանում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ