07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գյումրու նախկին քաղաքապետը գումարներ է յուրացրե՞լ. Հրապարակ

Վերջերս Գյումրիում սկսել են հետաքրքրվել Ամենափրկիչ եկեղեցու շինարարության փողերով և մեղադրանքներ ուղղել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ հանգանակված գումարների յուրացման հետ կապված: «Զարգացումների մեկնարկը տրվել է «Փաստեր» հաղորդաշարի հեղինակ Արմեն Բադալյանի հաղորդմամբ, որը, այնքան էլ պարզ չէ՝ ավելի շատ լրագրո՞ղ է, թե հասարակական գործիչ, սակայն իր հաղորդման մեջ հարցադրում է արել, որ 1995 թվականից ընթացող […]

Դիարբեքիրում ռումբ են պայթեցրել․ զոհերի թվում երեխա կա /վիդեո/

Թուրքական Դիրաբեքիրում՝ ոստիկանության շենքի մոտ, պայթուցիկով լի մեքենա է պայթել, ինչի արդյունքում առնվազն 5 զոհ կա, այդ թվում՝ կին եւ երեխա։ 36 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է lifenews.ru-ը։ Թուրքական իշխանությունները կարծում են, որ պայթյունի հեղինակը քուրդ զինյալներն են։

Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները

Գրիպը   վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն` ջերմության բարձրացում` 380C–ից բարձր, […]

Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են ամբողջ ծավալով

Մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարարության արագ արձագանքման խումբը հանգամանալից անդրադարձ կատարեց գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին: Նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ իրականացված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների և առողջապահական համակարգի արտակարգ ռեժիմով աշխատանքի շնորհիվ, տոնական օրերին հնարավոր եղավ խուսափել տասնյակ ուշացած դեպքերից, խոսել փրկված կյանքերի մասին: Այս […]

Լիլուն կզարմացնի

Երգչուհի Լիլուն արդեն երկար տարիներ չի կարողանում իրականացնել իր ամենացանկալի երազանքն` Ամանորը դիմավորել տանը, հարազատ մարդկանց շրջապատում: Այս մասին պատմեց երգչուհին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Լիլուն սիրում է իր աշխատանքը, որի պահանջներից մեկը Ամանորը երգով զարդարելն է: Հետևաբար տոնական օրերը երգչուհու համար դառնում են գերծանրաբեռնված աշխատանքային օրեր: «Ամանորը իմ սիրելի տոներից մեկն է, ցանկանում եմ տանը մտերմիկ […]

Ավետ Բարսեղյանը կորցրել է….

Հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը կարոտով և սիրով է հիշում` իր մանկության տարիների Ամանորյա տոները: Իր հիշողություններով նա կիսվեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: «Հավաքվում էինք, ամբողջ մուտքով միասնաբար, ամբողջ գիշեր` տնից –տուն էինք գնում : Բաժակները բարձրացրած` Լիության տարի էինք մաղթում, որից հետո փոքր ու մեծ դուրս էինք գալիս ձյան մեջ թավալ գալու…»: Նա ցավում է, որ […]

Նա ձերբակալվեց տոնածառը պաշտպանելու համար. Ազատության հրապարակում պայքարում են

Երևանում գտնվող Սարյանի արձանի հարակից տարածքից «Նոր Հայաստանը» շարժումն այսօր տոնածառերի երթ է կազմակերպել դեպի Ազատության հրապարակ: Բողոքի երթը կազմակերպիչներն անվանել են «Տոնածառների երթ՝ ընդդեմ դեկտեմբերի 31-ի գիշերը ոստիկանական բռնությունների»: Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը ոստիկանությունը թույլ չէր տվել տոնածառ բերել Ազատության հրապարակ, ինչին հաջորդել էր ոստիկանների հետ հրմշտոցը և արդյունքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով […]

ՀՀԿ պատգամավորը՝ «օրենքով գողերի» այցի մասին/վիդեո/

Տարվա սկզբին մամուլում գրվեց, որ «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը մի քանի այլ «օրենքով գողերի» հետ եկել էր Հայաստան և հանգստացել Ծաղկաձորում: Նրան դիմավորել էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաև «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանը: ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ այդ այցի մասին […]

Թուրքիայում Ռուսաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել ԻՊ-ի անդամ լինելու մեղադրանքով

Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում նախօրեին տեղի ունեցած պայթյունից հետո Թուրքիայի անվտանգության ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ հայտնաբերելու նպատակով տարբեր քաղաքներում հատուկ գործողություններ են սկսել։ Մոտ 10 հոգի արդեն ձերբակալվել է, որոնցից 3-ը ՌԴ քաղաքացիներ են, գրում է lifenews.ru-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով։ Նրանց բնակարաններից հայտնաբերվել է «ԻՊ» ահաբեկչական կազմակերպությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր և անձնական գործեր: Նշվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված