07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

32 օր հացադուլից հետո Զիմնը պատրաստ է

Հունվարի 11-ից հացադուլի մեջ գտնվող «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը (Զիմն) երեկ դադարեցրել է հացադուլը: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  տեղեկացրեց  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Հիշեցնենք, որ Հարություն Սարիբեկյանը կալանավորվել է Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբին զենք վաճառելու մեղադրանքով: Ազատամարտիկը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նա պնդում է, […]

Սպիտակ տունը պետք է պատասխանի Արցախի վերաբերյալ տասը հիմնական հարցերի

  Երկար տարիներ ի վեր ամերիկահայ համայնքը դժգոհ է Արցախի վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականությունից: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի և Արցախի վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և նրա նախորդները, թաքնվելով չեզոքության քողի տակ, մեղքը բարդել են հակամարտության երկու կողմերի վրա: Նման անարդար մոտեցումը խրախուսել է Ալիևին ավելի սաստկացնելու իր հարձակումները: […]

Նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին հայտնում են նախագահականից: Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերին: Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել […]

Կինը երկու երեխաներին իբրեւ ստրուկ է պահել

Նյու Յորքի բնակչուհի Սուկ Յոնգը Հյուսիսային Կորեայից երկու երեխաների իր տանը ստրուկի տեղ է պահել, նրանց ստիպել է աշխատել իր տանը, ինչպես նաեւ դրսում։ Կինը խլել է երեխաներին իրենց մորից 2010 թվականին, խլել է նրանց փաստաթղթերն ու ստիպել իրեն ծառայել։ Կինը ձերբակալվել է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։  

Նախագահը դիտել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 6-րդ հուշամրցաշարի ընթացքին: Ակադեմիայի կողմից վեցերորդ տարին անընդմեջ անցկացվող հուշամրցաշարը ընթանում է տարիքային խմբերով՝ կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Ս.թ. հունվարի 8-ին մեկնարկած հուշամրցաշարը կեզրափակվի հունվարի 16-ին: Բոլոր հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, հուշանվերներով և իրավունք […]

Եվս մեկ անգամ հորդորում ենք բուժօգնության դիմել ժամանակին. ԱՆ

Սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց և զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։ Քանի որ  սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացումը համընկավ եղանակային պայմանների կտրուկ վատացմանը, ինչպես նաև տոնական օրերի ակտիվ շփումներին,  ՀՀ առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատեցին արտակարգ ռեժիմով։ Աշխատանքներն առ այսօր տարվում […]

Շատ մի կարևորեք էտ պաշտոնը. Մելքումյանը՝ օմբուդսմենի հրաժարականի մասին/վիդեո/

«Մարդու իրավունքների պաշտպանը լինի, չլինի… շատ մի կարևորեք էտ պաշտոնը»,- այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, որը վերաբերում էր օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականին: Պատգամավորից հետաքրքվեցինք, թե արդյոք Ազգային ժողովում օմբուդսմենի զեկույցի վերջին քննարկումները կարող են կապ ունենալ Անդրեասյանի հրաժարականի հետ: Մելքումյանի պատասխանի մանրամասները՝ տեսանյութում:

Թուրքիայում 5 տարում 7 կոտորած, 537 զոհ, 0 հրաժարական. ո՞վ է մարդասպանը

Վերջին 5 տարում Թուրքիայում 7 զանգվածային սպանդ է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 573 մարդ: Թուրքական ընդդիմադիր «Sendika.org» լրատվակայքը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ չնայած այս վիճակագրությանը՝  դեպքերից և ոչ մեկը չի ուղեկցվել որևէ պատասխանատու պաշտոնյաի պաշտոնաթողությամբ: Փոխարենը ամեն անգամ լրատվամիջոցների նկատմամբ լուսաբանման սահմանափակումներ են կիրառվել, գրում է Ermenihaber.am-ը: «5 տարում 7 […]

Ո՞ր դեպքում կարող է ընդունվել օմբուդսմենի հրաժարականը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ ընթացակարգի համաձայն՝ ՄԻ պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը (այսինքն` երկու անգամ պետք է ներկայացնի հրաժարականը): Հրաժարականը կրկնելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում […]

2015 թվականին մայրաքաղաքում  նորոգվել է 314 վթարային շքապատշգամբ

Վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրն իրականացվել է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում` հաստատված նախագծերի համաձայն: Ցանկում ներառվել էին բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր: Ըստ այդմ, նախորդ տարի մայրաքաղաքում նորոգվել է 314 վթարային պատշգամբ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Շքապատշգամբների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված