20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հոպայի հայ վարորդները փակել են Սարպիի սահմանային անցակետը երկու կողմերից

Այսօր լրատվամիջոցներով տարածվեց տեղեկատվություն, թե  Թուրքիայի Հոպա քաղաքում մարտի 13-ին, բեռնատար մեքենաները, որոնց վարորդները հիմնականում հայեր են, փակել են Վրաստան-Թուրքիա Սարպի սահմանային անցակետը երկու կողմերից եւ թույլ չեն տալիս ոչ մի մեքենայի անցնի սահմանային անցակետով: Armweeklynews-ի փոխանցմամբ, այս կերպ վարորդները փորձում են իրենց բողոքն արտահայտել Վրաստանի իշխանությունների կողմից թուրքական համարներով բեռնատարների նկատմամբ միտումնավոր մեծ տուգանքներ […]

Նա 1 200 աբորտ է իրականացրել ու ցույց տվել, թե իրականում ինչպես է դա լինում /վիդեո/

Ամերիկացի լրագրող Լիլա Ռոուզը կարծում է, որ եթե ձեր աչքով տեսնեք, թե ինչպես է տեղի ունենում աբորտը, կդառնաք դրա դեմ պայքարի ամենավառ ներկայացուցիչներից։ Նա միացել է բժիշկ Էնտոնի Լեվատինոյի հետ եւ աբրոտների մասին պատմող ֆիլմեր ու տեսահոլովակներ ներկայացրել։ Բժիշկ Լեվատինոն, ով 1 200 աբորտ է իրականացրել, մանրամասն պատմում է, թե ինչպես է դա տեղի ունենում։ […]

Ապամոնտաժվել է ապօրինի կառուցված հերթական խոշորածավալ շինությունը

Հողազավթման և ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, աշխատակիցների կողմից մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում հայտնաբերվել է խոշորածավալ ապօրինի շինություն: Գայի պողոտայի 8/2 հասցեի երկհարկանի հասարակական կառույցի վերջին հատվածը համապատասխան շինարարական թույլտվություն չի ունեցել, ըստ այդմ էլ մարտի 12-ից մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները: Հաշվի առնելով վերոնշյալ […]

Երևանում «Գյուղատնտեսական քաղաքականություն» թեմայով դասընթաց կանցկացվի

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած իսրայելցի մասնագետների պատվիրակությանը, որի կազմում էին Իսրայելի գյուղատնտեսության և գյուղի նախարարության ներդրումների ֆինանսավորման վարչության որակի կառավարման և տնտեսական հարցերով տնօրեն Եֆրաթ Հադասը և «ԲԻՆԱ» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Յոավ Գալը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պատվիրակությունը Երևանում մարտի 14-19-ը կանցկացնի […]

ԼՂՀ պատվիրակությունը մեկնել է Լիբանան

ԼՂՀ վարչապետը մարտի 12-ին և 13-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հայազգի և օտար ներդրողների հետ,նրանց հետ քննարկել Արցախում ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացման հարցեր և ձեռքբերել համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Արցախ Րութս Ինվեսթմընթս»ընկերության տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը քննարկել էընկերության […]

Կրկին մեծ քանակով մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ են արտահանվում

Վերջին ժամանակներս տարբեր ամբիոններից անհանգստություն են հայտնում, թե Հայաստանից մեծ թվով մանր և խոշոր  եղջրավոր կենդանիներ են արտահանվում Իրանի Իսլամական Հանրապետություն: Անդրադառնալով այս թեմային՝  Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.  ‹‹Կարծում եմ, որ արտահանումը  հարապետությունում պետք է խթանվի, բայց ներքին շուկան էլ պիտի հաշվի առնենք: Մի քանիտարի առաջ մանր եղջրավոր կենդանիների […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

«Բոգոյի» և «Ֆառի» պատվերով ծեծի են ենթարկել հայտնի ազատամարտիկ Հեբոյի տղային.նոր մանրամասներ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ավտոկայանում երեկ  արտակարգ միջադեպ է գրանցվել: Henaran.am –ի թղթակցի հետ զրույցում Վարդենիսից հայտնեցին , որ Խչեյանները և ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթևեկությանը: «Գծի տերերի ՝ «Բոգոյի» և «Ֆառի»  պատվերով ծեծի են ենթարկել հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդուն՝ Արմանին: Երեք օր առաջ Երևանում, օրը ցերեկով իր անձնական մեքենայից առևանգվել եւ երեք […]

Գալուստ Սահակյանը մեկնել է կարճատև արձակուրդի

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաև բժշկական հետազոտություն: Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անձրև և ձյուն է սպասվում

Հանրապետության տարածքում` Մարտի 14-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 16-ի գիշերը‵ ամենուրեք, 16-ի ցերեկը‵ Վայոց Ձորում և Սյունիքում, 17-ին‵ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում‵ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 14-15-ին սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-16-ին հիմնականում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի