27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ապօրինի ծառահատումները ավելացել են. ո՞վ է պատասխանատու/վիդեո/

«1987 թվականի համեմատ 12000 հա անտառածածկ տարածք է վերացել: 2000 թվականից մինչև 2014 թվականը կորուստը կազմել է 2000 հա, ավելացումը կազմել է 1278: Սրանք Հայաստանի արած հետազոտությունները չեն, այլ արտասահմանյան կազմակերպությունների կողմից»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

Նշենք, որ 1971 թվականից մարտի 21-ը նշվում է որպես Անտառների պաշտպանության օր:
«Ապօրինի հատումները նախորդ տարվա ընթացքում ավելացել են նախանցյալ տարվա համեմատ. 2014 թվականին 1043 ծառ է հատվել, իսկ 2015 թվականին՝ 1972 ծառ է: Հատումների ավելացումը, մեր դիտարկումներով, պայմանավորված է գազի գնի թանկացմամբ»,-ասաց Պետրոսյանը:

«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը, հակադարձելով «Հայանտառ»-ի գլխավոր անտառապետին, նշեց.«Մենք էլ դիտարկումներ ունենք, որը սկսել ենք 2012 թվականից: Այն ինչ մենք տեսնում ենք, չի համապատասխանում պետական աղբյուրներից տրամադրած տեղեկատվության հետ: Երբ բացում ենք «Հայանտառ»-ի և անտառների պետական մոնիտորինգի կայքերը, տեսնում ենք, որ դրանք կոմայի մեջ են, քանի որ այնտեղ վերջին թարմացումը եղել է 2015 թվականին ապրիլին, օգոստոսին: Վերջին տեղեկատվությունը «Հայանտառ»-ը դրեց մի երեք օր առաջ: Գրավոր դիմել ենք բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություններին, որպեսզի համապատասխան կայքերում թարմացումներ արվեն, որպեսզի բնակչությունը տեղյակ լինի տեղի ունեցող իրադարձություններից: Սակայն որևէ փոփոխություն չի կատարվել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ