27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գայլը հոշոտել է կնոջ դեմքի կեսը. նոր մանրամասներ

«Առավոտյան 7-ի կողմերը Ռոզա Հարությունյանը գնացել է կով կթելու ու գայլը անակնկալ հարձակվել է, սկսել է հոշոտել: Մեր գյուղի բնակչուհին բղավել է ու արթնացրել տղային: Գայլը փախել է ու կինը իր ոտքով մոտեցել է տանը, բայց գայլը հատկապես հասցրել է  իր զոհի դեմքը վնասել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այսօր Խաչիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին՝ 75 ամյա բնակչուհու վրա հարձակվել է գայլը, ասաց Եղեգնաձորի տարածաշրջանի Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը:

Ներսիսյանի խոսքով՝ գայլերը հաճախ են մոտենում գյուղին, բայց սա առաջին դեպքն է, որ գիշատիչը  հարձակվել է մարդու վրա:

«Տարեց կնոջ դեմքի կեսը գրեթե չկա: Աչքը, ծնոտը, այտը, ականջը, քիթը վնասված են»,- տեղեկացանք Եղեգնաձորի բժշկական կենտրոնից:

Նշենք, որ 75-ամյա Ռոզա Հարությունյանի գիտակցությունը տեղն է,  սակայն խոսել չի կարողանում: Նրան տեղափոխել են Երեւան:

Հիշեցնենք, այսօր՝ մարտի 21-ի, առավոտյան ժամը 7-ի սահմանում կնոջը գայլը հոշոտել է Խաչիկ գյուղի իրենց տան մոտ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ