26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը մեծ պոտենցիալ ունի․ տնտեսագետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը կարևորել է տնտեսվարողների հետ հանդիպումը և նշել, որ կառավարությունն անելու է ամեն ինչ՝ տեղական արտադրությունը խթանելու և նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

Անդրադառնալով այս թեմանին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Հայրենական արտադրանքի հետ կապված՝ Հայաստանում  այս խոցելի վիճակը սկիզբ առավ  այն ժամանակ, երբ մենք անցանք շուկայական հարաբերություններին։ Կենտրոնացված կառավարման տարիներին մեր երկիրը տեղական արդյունաբերության հարցում մեծ հաջողություններ ուներ։ Դա ամենքին է հայտնի․ կան փաստեր ու տվյալներ։ Պարզապես, 90-ականների սկզբից մեր երկում տեղի ունեցան այնպիսի զարգացումներ, որոնք, ըստ էության, բերեցին տեղական արտադրանքի ոչնչացման։ Ասածս բառը կոպիտ է հնչում, բայց այդպես է», – նշեց տնտեսագետը։

Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ մեր երկիրը մեծ պոտենցիալ ունի, ուստի Կառավարության աջակցությամբ  հայրենական ապրանքի արտադրության ոլորտում կարելի է առաջընթաց գրանցել։

«Հայաստանն ունի մեծ հնարավորություներ տեղական արտադրությունը զարգացնելու համար։ Պետք է ողջունել Կառավարության այս որոշումը և մոտեցումները, համաձայն որի՝ տեղական արտադրադրանքի զարգացումը մեծապես կարևորվում է։ Նախկինում մենք մեծ նվաճումներ ենք ունեցել։ Այդ ամենը վերստին վերականգնելը ու դրան նոր թափ տալը մեծ օգուտ կբերի մեր երկրի տնտեսությանը», – ընդգծեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ