10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ստրկամտություն է լռելն ու անարգանքը կուլ տալը

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը գրում է. «Սիրելի կանայք ու աղջիկներ, ճիշտն ասած շնորհավորելու փոխարեն այս անգամ ուզում եմ առիթն օգտագործել ու մաղթանք-հորդոր հղել ձեզ (ու հեչ էլ, թե մարտի 8-ը հրեական Փուրիմի հետ կապ ունի ու որ Կլարա Ցետկինը հրեուհի է… բավարացիներն էլ հայ են, հետո՞ ինչ : Սիրելիներս, որևէ մեկն իրավունք չունի ոչ ձեր […]

Արթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց մարմնամարության Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցում էին բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունք գրանցեց Արթուր Դավթյանը, ով հավաքեց 87,3 միավոր: Երկրորդ տեղում՝ 80,85 միավորով, Արմեն Պետրոսյանն է, իսկ եռյակի վերջում Վիգեն Խաչատրյանն է (80,5 միավոր): Այս մասին տեղեկացբնում է ՀԱՕԿ լրատվականը: Տղամարդկանց […]

Մեկնարկում է «Կանայք կարող են ավելին» սոցիալական նախագիծը/ ֆոտո

Կանանց միամսյակի առթիվ իրականացվող բազմաթիվ միջոցառումներին ի հավելումն` ներկայացնում ենք «Կանայք կարող են ավելին» խորագրով սոցիալական նախագիծը: Ինչպես տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից նախագծի նպատակն է մայրաքաղաքի բնակիչներին ներկայացնել ու արժևորել կանանց գործունեությունը, որը մեծ դեր ու նշանակություն ունի ինչպես Երևան քաղաքի զարգացման, այնպես էլ մեր հասարակության կյանքի բնականոն ընթացքի ապահովման գործում:

Պետք է բեկում մտցվի. Միքայել Մելքումյան

«Արմենիա» ավիաընկերությունը մուտք է գործել մեր երկիր: Երբ տնտեսական շուկայում նոր խաղացող է հայտնվում, քաղաքացիները, բնականաբար, շահում են դրանից: Անդրադառնալով սրան՝ պատգամավոր, մասնագիտությամբ տնտեսագետ Միքայել Մելքումյանը նշեց.  ‹‹Մեր ավիացիոն շուկայում ինչքան շատ լինեն  ավիաընկերությունները, այնքան ավելի  առողջ կլինի մրցակցությունը: Դրանից մենք կշահենք: Իհարկե, մենք հիշում ենք, որ անհաջող փորձեր էլ են եղել՝ այսպես կոչված՝ բաց […]

Երկրաշարժ` Հայաստանի տարածքում

Այսօր մարտի 9-ին` տեղական ժամանակով ժամը 16.13-ին (Գրինվիչի ժամանակով` 12.13-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.120 և արևելյան երկայնության 44.390 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան), օջախի 10 կմ խորությամբ և 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է քաղաք Ստեփանավանում և մոտակա բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Զոքանչը պատվիրել է փեսայի սպանությունը

44-ամյա Իվան Սմերկունովը՝ Իրկուտսկի բնակիչ, ապշել էր, երբ փողոցում նրան մոտեցան ոստիկաններն ու ասացին, որ զոքանչը պատվիրել է իր սպանությունը։ Տղամարդուն սկզբում անգամ թվացել է, թե ընկերները որոշել են կատակել իր հետ, սակայն հայտնվելով ոստիկանական բաժանմունքում՝ հասկացել է՝ այս ամենը լրիվ լուրջ է։ «Այդ մասին ես ոչինչ չգիտեի, միայն երբ մայրիկիս ձերբակալեցին, ամուսինս պատմեց ամեն […]

Քննարկվել են գյուղտնտեսությունների վարկավորման հետ կապված ընթացիկ խնդիրները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ակբա- Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիրտնօրեն Հակոբ Անդրեասյանին` գյուղատնտեսական տնտեսությունների վարկավորման հետ կապված ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում Հակոբ Անդրեասյանը տեղեկացրել է, որ այսօրվանից բանկը պատրաստ է սկսել սուբսիդավորվող վարկերի տրամադրումը գյուղացիական տնտեսություններին`  2016 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու նպատակով: «Քանի որ այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքները […]

Փաստաբանը վիրավորե՞ց դատարանին. թեժ իրավիճակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Նելլի Բաղդասարյանըպատրաստվում է դիմել փաստաբանների պալատ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմուքի մեջ մեղադրվող Վարդգես Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով: Նելլի Բաղդասարյանը նման որոշում կայացրեց այսօր կայացած դատական նիստի ժամանակ: Դատավորը նման որոշման հանգեց, երբ փաստաբանն իր պաշտպանյալի՝ դատական նիստերի դահլիճից վեց ժամով հեռացվելուց հետո լքեց նիստերի դահլիճը՝ […]

Նախագահն այցելել է արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարան/ ֆոտո

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր (հետմահու) Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի տուն-թանգարան: Հայազգի նվիրյալ զավակներից մեկի՝ Դուշման Վարդանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ տուն-թանգարանը վերանորոգումից հետո այսօր վերաբացվել է: Հանրապետության Նախագահն ազատամարտիկի հարազատների և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ռազմահայրենասիրական դաստիարակության սենյակ, գրադարան, տուն-թանգարանի այն սենյակները, որտեղ […]

40 միլիոն մարդ արեւի խավարման ականատեսն է դարձել /վիդեո/

Աշխարհում 40 միլիոն մարդ նախօրեին ականատես է արեւի խավարմանը։ Հատկապես Ինդոնեզիայի բնակիչների բախտն է բերել, այստեղից արեւի խավարումն ամենից լավ է երեւացել։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ են ժամանել Ինդոնեզիա՝ բնության այս արտասովոր երեւույթին ականատես լինելու համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի