11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Անհատույց բնակարաններ` կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին եւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին

Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր-վավերագրող,  սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ  Փելեշյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան օտարելու մասին որոշմանը:

Մեկ այլ որոշմամբ Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ