25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Կոնկրետ մարդկանց կաշառք տալու փոխարեն` կոնկրետ թեկնածուներին կաշառք տանք…» /վիդեո/

Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում ՀԱԿ  խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ ԸՕ փաստաթուղը բարդ է, ուստի, կոչ արեց կրկին քննարկումներ կազմակերպել:

«Ես կոչ եմ անում ընդդիմադիր կամ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերին՝ հարյուր տոկոսով միավորվել: Կոչ եմ անում մարտի 25-ին հավաքվենք այս նույն ֆորմատով այստեղ ու անցկացնենք քննարկում»:

Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով  ռեյտինգային քվեարկությանը, Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց. թե կարելի՞ է ենթադրել, որ այդ առաջարկը հիպոթետիկ հնարավորություն է պարունակում, և որ դա արվում է կոնկրետ մարդկանց կաշառք տալու փոխարեն կոնկրետ թեկնածուներին կաշառք տալու համար:

«Մենք գնում ենք դեպի անդունդ»,-ասաց Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանն անդրադարձավ նաև զինվորների քվեարկությանը: Ասաց` զինվորները քվեարկում են այնպես, ինչպես սպաներն են հրամայում: Ելնելով այս հիմնավորումից` Բագրատյանը պնդեց, որ զինվորների քվեարկությունը, փաստորեն, ձևական է ու ոչ օբյեկտիվ արդյունքներ է ապահովելու:

 

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ